Thursday, April 23, 2020

Էկոլոգիա

Հողեևի քիմիական աղտոտումը

Հողերի աղտոտումը արտադրական թափոններով: Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Դրա աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:
Հողի աղտոտման աղբյուրներն են նաև մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները տարածվում են հսկայական տարածությունների վրա և նկատվում են երկրագնդի ամենահեռավոր վայրերում: Ընդ որում հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի, քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ, ինչը 20 – 50%-ով իջեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը:
Հողերի աղտոտումը ռադիոակտիվ նյութերով: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած առաջացավ ռադիոակտիվ տարրերով հողի աղտոտման իրական վտանգ: Ռադիոակտիվ նյութերը կարող են թափանցել հող և կուտակվել այնտեղ ատոմային պայթյուններից հետո տեղումների արդյունքում: Տեղ-տեղ հողը կարող է աղտոտվել ատոմային էլեկտրակայանների և այլ ձեռնարկությունների թափոնների ռադիոակտիվ տարրերով:
Հողի աղտոտումը պեստիցիդներով: Պեստիցիդները քիմիական միացությունների խումբ են, որոնք կիրառվում են մարդու համար անցանկալի օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու նպատակով: Այս քիմիկատներից ոչ մեկ օժտված չէ բացարձակ ընտրողականությամբ այն օրգանիզմի նկատմամբ, որի դեմ կիրառվում է: Այդ բոլոր միացությունները օտար են բոլոր օրգանիզմների և, ընդհանրապես, կենսոլորտի համար:
Ժամականակակից գյուղատնտեսությունը չի կարող չկիրառել պեստիցիդներ, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է առաջանում: Հետևաբար, պեստիցիդներն անհրաժեշտ է կիրառել մեծ զգուշությամբ և պետք է կարողանալ կանխագուշակել կենդանի օրգանիզմների, էկոլոգիական համակարգերի և մարդու վրա դրանց ունեցած բացասական ազդեցության հնարավոր էկոլոգիական հետևանքները:
Պարարտանյութերի օգտագործումը: Աշխարհում ներկայումս տարեկան կտրվածքով արտադրվում է շուրջ 200 մլն տ հանքային պարարտանյութ, կամ 1 շնչին մոտավորապես 40 կգ: Սակայն այդ պարարտանյութերի կիրառումից սպասվող ցանկալի արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է ավելացնել մինչև 500 մլն տ, ինչը կկազմի մոտ 90 կգ 1 շնչին մեկ տարվա ընթացքում:
Հանքային պարարտանյութերով հողի պարարտացումը ինտենսիվ հողագործության անխուսափելի հետևանք է: Առանց պարարտանյութերի գյուղատնտեսական արտադրանքը խիստ կնվազի, ինչն անխուսափելիորեն կբերի ծանր սոցիալական հետևանքների: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել և այն էկոլոգիական հետևանքները, որոնք ծագում են հանքային պարարտանյութերի կիրառման ժամանակ:
Հանքային պարարտանյութերի օգտագործման կաննոների խախտման դեպքում մեծանում է հողի թթվայնությունը, փոխվում է հողային օրգանիզմների տեսակային կազմը, խախտվում է նյութերի շրջապտույտը, քայքայվում է հողի կառուցվածքը: Արդյունքում հողի բերրիությունը ընկնում է: Պարարտանյութերը բացասաբար են ազդում ոչ միայն հողի, այլև մթնոլորտի և ջրային էկոհամակարգերի վրա:

Մարդու և կենդանիների առողջության վրա բացասաբար են ազդում պարարտանյութերի բոլոր խմբերը, մասնավորապես քլոր պարունակող և ֆոսֆորական պարարտանյութերը: 



Կոտրվող Ողնաշար
Ֆիմը Հայաստանի պոչամբարների մասին էր։ Այնտեղ ցուցադրվում էր պոչամբարներից առաջացող խնդիրները որոնք ազդում են մարդկանց առողջության վրա և մարդիկ ապրում են նման պայմաններում։ Ֆիլմում նկարահանվող մարդիկ պատմում էին, որ անգամ հոտն է անտանելի և հնարավոր չէ այդտեղ շնչել։ Այդտեղի խողովակներից լցված թունավոր նյութերը հավաքվում մեկ վայրում, այդպես կուտակվում են և առաջանում է պոչամբար։ Այդ գյուղի բնակիչները այդ պոչամբարի չորացված մասերում աճեցնում են բանջարեղեններ և սնվում են այդտեղի բնակիչները։ Այդ պատճառով էլ հիվանդություններ են առաջանում, որոնք հետագայում վերածվում են մեծ խնդիրների։


Նախագծային աշխատանք

Ի՞նչ է ցիանիդը, վտանգները,առաջացնող հիվանդությունները

Ցիանիդ, բարձր տոքսիկությամբ քիմիական միացություն, որը բաղկացած է ածխածնի, ազոտի և ջրածնի կամ այլ տարրի մեկական ատոմից: Ցիանիդը կիրառվում է հանքարդյունաբերության մեջ: Նատրիումի ցիանիդ՝ թունավոր նյութ, որը մարդու օրգանիզմ ներթափանցելու դեպքում կարող է ունենալ մահացու ազդեցություն: Ուշադրություն. Մարդ ում օրգանիզմ առնվազն 0,3 գրամ ցիանիդ է ներթափանցել կարող է ողջ մնալ լավագույնը 2-4 ժամ, իսկ թոքերի մեջ շնչառության միջոցով անցնելու դեպքում, ցիանիդը առաջացնում է գրեթե վայրկյանական մահ` առավելագույնը մեկ րոպեի ընթացքում: Ոսկու հանման նման եղանակը ունի մեծ ռիսկեր, որոնք շատ դեպքերում դառնում են անվերահսկելի: Եթե ենթադրվում է ցիանիդով թունավորում, մարդուն անհրաժեշտ է շտապ դուրս բերել տվյալ վայրից և թունազերծել։ Բուժումը ներառում է ապաքինող խնամք և 100 %-անոց թթվածին։ Հիդրօքսոկոբալամինը, որպես առաջին գծի միջոց և հակաթույն, ցուցաբերում է արդյունավետություն։ Նատրիումի թիոսուլֆատը նույնպես կարող է կիրառվել։

«Լիդիան» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը ասել է.

«Ինչ վերաբերում է ցիանիդին, նշեմ, որ ողջ աշխարհում այն օգտագործվում է հանքարդյունաբերության մեջ: Ամուլսարը չի լինելու առաջին հանքավայրն աշխարհում, որտեղ ցիանիդ է օգտագործում, և Ամուլսարն անգամ Հայաստանում առաջին հանքավայրը չի լինելու, որտեղ ցիանիդ է օգտագործվում, որովհետև այն Հայաստանի հանքարդյունաբերության մեջ արդեն օգտագործվում է: Աղբյուրը՝ ցիանիդը…

Նկարագրել « Lidian» ընկերության  գործունեությունը Հայաստանում և հարևան երկրներում

« Lidian» ընկերությունը փորձել է ոսկու հանք շահագործել հարևան Վրաստանում, (Թուրքիայում և Կոսովոյում), սակայն գործունեությունը ակտիվ փուլ չի տեղափոխվել:  Նաև ասում են, որ « Lidian» -ը Թուրքիայում հանքարդյունաբերական ծրագիր չի ունեցել, իսկ Կոսովոյում և Վրաստանում իրականացրել են երկրաբանահետախուզական աշխատանքներ: Կոսովոյի ծրագիրը վաճառվել է այնտեղ աշխատող այլ ընկերության, իսկ Վրաստանում ծրագիրը գտնվել է որոնողահետախուզական ուսումնասիրությունների նախնական փուլում, ըստ 2018 թվականի տվյալների: Հայաստանում նրանց հաջողվում է ստանալ Ամուլսարի հանքավայրի շահագործման բոլոր թույլտվությունները:

  Գրել օրենքի այն կետերը, որոնք խախտվել են կամ շրջանցել Ամուլսարի հանքի շահագործմանը թույլտվություն տալու համար

Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը 2006 թվականին ընդունել են որոշում ըստ որի՝ արգելվում է մեկ տոննայում 10 գրամից ավել թույլ թթվային ցիանիդի պարունակությունում ունեցող թափոնների տեղադրումը շրջակա միջավայր:

3. Ձեր քաղաքացիական հայացքը խնդրին, բնապահպանական տեսակետը

Որոշ չափով գիտակցում եմ  այն ռիսկերը, որոնք կարող են առաջ գալ հանքի շահագործման պատճառով: Բայց կարծում եմ, եթե հանքը որոշվի շահագործվել այն կշահագործվի, և մեր դեմ կամ կողմ լինելը հաշվի չի առնվի: Ամուլսարի վրա արդեն իսկ արվել և արվում են բազում աշխատանքներ: Ասում են, որ Ամուլսարից նախնական հաշվարկներով դուրս է գալու 3 մլրդ դոլլարին համարժեք ոսկի, (որը իր չափսերով գերազանցում է ֆուտբոլային գնդակին): Հանքի շահագործումը վնասում է ոչ միայն Ջերմուկի ջրերին ու քաղաքի տուրիզմին, հարվածի տակ կընկնի նաև մեր ընդերքը:

4. Նախկին և ներկա իշխանությունների դիրքորոշումները, մոտեցումներն ու քայլերը

Ամուլսարը արդեն իսկ սար չէ, այն վաղուց կորցրել է իր առաջնային տեսքը: Նախկին իշխանությունների օրոք կոռուպցիոն ռիսկերը շատ մեծ էին: Բացի այդ նրանց ժամանակ գործում էին մութ սխեմաներ, որի պատճառով հանքի շահագործմանը միանշանակ կողմ էին: Նոր իշխանությունների գալուն պես՝ հեղափոխության շնորհիվ, վարչապետը հայտարարեց, որ կկատարվի յուրաքանյուր տեսակի հետազոտություն ու կանցկացվի քննություն, այդ մութ գործերը պարզելու նպատակով: Կհաշվարկվեն բոլոր ռիսկերի բալանսները: Եթե հանքի շահագործման պատճառով վնասները ավելին լինեն քան օգուտը, աշխատանքները միանշանակ կկասեցվեն:

Ամուլսար. նոր ձեռագիր Բացահանքից դուրս է գալիս երկու տեսակի ապար՝ արդյունահանվող մետաղ պարունակող հանքաքար և դատարկ ապար: Հանքաքարը մանրացվելուց հետո փոխակիրով տեղափոխվում է կույտային տարալվացման հարթակ, որտեղ կորզվում է ոսկին: Հանքաքարի վրա կաթիլային համակարգով ավելացվում է ցիանիդի նոսր լուծույթը, այնուհետև ոսկով հարուստ հեղուկը լցվում է հատուկ ավազան, որտեղից մղվում է ոսկու կորզման գործարան: Ոսկին և արծաթը կորզվելուց հետո հեղուկին ավելացվում է ցիանիդ, քանի-որ արտադրական պրոցեսում անընդհատ ավելացվում է նոր հանքաքար: Արտաքին միջավայր հեղուկ չի գնում, լուծույթն ամբողջությամբ նորից մղվում է արտադրական պրոցես: Կույտային տարալվացման հարթակը ունի պաշտպանիչ մի քանի շերտ՝ արտահոսը կանխելու համար: Այսպիսով սա լիովին փակ ցիկլ է, որի ընթացքում արդյունաբերական նյութը անընդհատ պտտվում է համակարգի մեջ: Հանքի փակումից հետո մի քանի ամիս շարունակ նույն համակարգով ավելացվում է միայն ջուր, առանց ցիանիդի, մինչև կույտը լիովին մաքրվի ցիանիդից: Այնուհետև կույտը ծածկվում է կավաշերտով, հողաշերտով և կանաչապատվում է:





Տուն ֆիլմի վերլուծություն
Մոլորակի էկոլոգիական խնդիրները առաջանում են զարգացած լինելուց։ Հարյուրավոր տարիներ առաջ խնդիրները շատ չէին։ Իսկ հիմա երբ բոլոր քաղաքներում ստեղծվում են շատ գործարաններ, դրանք վնասում են մեր բնությունը։ Նաև մեքենաներից դուրս եկող ծուխը աղտոտում է օդը։

Կղզի վերլուծություն



Մոլորակի էկոլոգիական խնդիրները առաջանում են զարգացած լինելուց։ Հարյուրավոր տարիներ առաջ խնդիրները շատ չէին։ Իսկ հիմա երբ բոլոր քաղաքներում ստեղծվում են շատ գործարաններ, դրանք վնասում են մեր բնությունը։ Նաև մեքենաներից դուրս եկող ծուխը աղտոտում է օդը։
Ֆիլմում ցուցադրվում է համամոլորակային խնդիրների մեծ մասը։ Այնտեղ նշվում էին գործարաններից դուրս եկող աղբի հասցրած վնասները և այլն։ Շատ մարդիկ անտառներ էին ոչնչացնում և կառուցում նրանց համար շահավետ կառույցներ, որոնցից կարող են շատ եկամուտ ստանալ չգիտակցելով, որ դա ազդում է նաև նրանց վրա։
Ֆիլմը հաղորդում էր բացասական և դրական լիցքեր, որենք մենք կարող ենք օգտագործել ի օգուտ և բարորություն մեր երկրի։ Ես մտածում եմ , որ կարելի չպետքական դաշտերում տեղադրել արևային մարտկոցներ որոնցից կարելի էներգիա ստանալ։

Sunday, December 29, 2019

Հաշվետվություն

Այս ուսումնական շրջանը համամտած նախորդ ուսումնական շրջաններին, ավելի մեղմ էր ինձ համար և ավելի հետաքրքիր: Մասնակցություն եմ ունեցել 2 շատ հետաքրքիր ճամփորդությունների, այցելություն դեպի Աշտարակ Վան Ադրի գինու գործարան և Ջերմուկ:

Հայոց լեզու, գրականություն
Անգլերեն
Էկոլոգիա
Հասարակագիտություն
Պատմություն 

Monday, March 11, 2019

Հայոց լեզու

Happines and sorrow
A man who has gone out of his town comes back and finds that his house is on fire. It was one of the most beautiful houses in the town, and the man loved the house the most! Many were ready to give a double price for the house, but he had never agreed for any price and now it is just burning before his eyes. And thousands of people have gathered, but nothing can be done, the fire has spread so far that even if you try to put it out, nothing will be saved. So he became very sad.

His son comes running and whispers something in his ear, “Don’t be worried. I sold it yesterday and at a very good price. The offer was so good, I could not wait for you. Forgive me.”

The Father said, “thank God, it’s not ours now!” Then he became relaxed and stood as a silent watcher, just like 1000s of other watchers.




Մի մարդ, որը գնացել էր քաղաքից դուրս, վերադառնում է քաղաք և տեսնում, որ իր տունը վառվում է: Դա քաղաքի ամենագեղեցիկ տներից մեկն էր, և այդ մարդը շատ էր սիրում այդ տունը! Շատերը պարտաստ էին կրկնակի վճարել տան համար, բայց նա ոչ մեկին չէր տալիս այդ հնարավորությունը, իսկ հիմա այդ տունը վառվում է իր աչքերի դիմաց:  Հավաքվեցին հարյուրավոր մարդիկ, բայց ոչինչ չի հնարավոր չէր անել,կրակը տարածվել էր այնքան,որ նույնիսկ եթե փորձեիր հանել այն,ոչինչ չէր փրկվի: Ուստի նա տխրեց:
Նրա տղան վազելով եկավ և սկսեց մի բան շնշնջալ իր ականջին, -Մի մտածիր. Ես վաճառել եմ այդ տունը երեկ, և շատ լավ գնով. Պատվերը այնքան լավն էր, որ ես քեզ չսպասեցի: Ներիր ինձ.
Հայրը ասում է.
 -Շնորհակալություն Աստված, որ սա էլ մերը չէ.  Հետո նա լռեց և սկսեց լուռ դիտել, ինչպես մնացած 1000 դիտողները:
Հետո վազելով գալիս է երկրորդ,-Ինչես անու՞մ. Տունը վառվում է իսկ դուք կանգնած նայում ե՞ք: Հայրը ասում է.
-Դու չգիտես, քո եղբայրը այն վաճառել է:
Նա ասում է, որ մենք վերցրել ենք փողի կեսը, իսկ մնացածը նա պետք է հլը տար, իսկ հիմա ես համոզված չեմ որ այդ մարդը կտա փողը:
Արցունքները որոնք անհետացել էին հոր աչկերից վերադարցան: Նրա սիրտը սկսեց ավելի արագ աշխատել: Իսկ հետո գալիս է երրորդ տղան և ասում , որ այդ մարդը խոսքի տերն է, ես հենց նոր նրա մոտից եմ գալիս նա ասաց՚, որ ինձ չի հետաքրքրում, տունը վառվել է թե չէ, նա իմն է: Եվ ես կտամ այնքան ինչքան խոստացել եմ և ես կվճարեմ: Դուք չգիտեիք, ես չգիտէի, որը տունը կվառվի:
Դրանից հետո, նա կանգնած նայում էր տանը:




A man with a lamp

Once upon a time, there was a small town. There lived a man by himself who couldn’t see. He was blind. Yet, he carried a lighted lamp with him whenever he went out at night. One night as he was coming home after having a dinner outside, he came across a group of young travellers. They saw that he was blind, yet carrying a lighted lamp. They started passing comments on him and made a fun of him. One of them asked him, “Hey Man! You are blind and can’t see anything! Why do you carry the lamp then?!” The blind man replied, “Yes, unfortunately, I am blind and I can’t see anything but a lighted lamp which I am carrying is for the people like you who can see. You may not see the blind man coming and end up pushing me. That is why I carry a lighted lamp”. The group of travellers felt ashamed and apologized for their behaviour.

Լամպով Մարդը (թարգմանություն)

Մի ժամանակ մի փոքրիկ քաղաք է լինում: Այնտեղ  մի մարդ էր ապրում, ով չէր տեսնում: Նա կույր էր: Այնուամենայնիվ, երբ նա մթին դուրս էր գալիս, իր հետ լամպ էր տանում: Մի գիշեր նա դրսում քայլելուց հետո տուն էր գալիս, խաչմերուկին նա մոտեցավ երիտասարդ ճամփորդների խմբի: Նրանք տեսան, որ մարդը կույր է, և տեան, որ այնուամենայնիվ իր հետ լամպ է տանում: Նրանք սկսեցին ծիծաղել իր վրա: Նրանցից մեկը կույրին հարցրեց.


-Է՜յ, դուք կույր եք, և ոչինչ չեք տեսնում, ինչո՞ւ եք ձեր հետ լամպ տանում:
Կույր մարդը պատասխանեց.
-Այո, ցավոք սրտի ես կույր եմ և ոչինչ չեմ տեսնում, բայց լամպը, որը ես տանում եմ ինձ հետ, ձեզ նման մարդկանց համար է, ովքեր կարողանում են տեսնել: Դուք կարող եք չտեսնել, որ կույր մարդ է գալիս, և սկսել հրել ինձ: Սա է այն ամենը, ինչի համար ես ինձ հետ լամպ եմ տանում:
Ճամփորդների խումբը հասկացավ ամեն ինչ, նրանք ամաչեցին և ներողություն խնդրեցին իրենց պահվածքի համար:





Առաջադրանք
Տրված պարբերությունները դասավորիր այնպես, որ տեքստը տրամաբանական լինի։
3)Տիգրանակերտը պատմական Հայաստանի արքայանիստ քաղաքն էր Աղձնիք նահանգում։ Հայկական բանակի գլուխն անցած՝ Տիգրան Մեծը իրար հետևից հնազանդեցնում է հարևան մեծ ու փոքր թագավորությունները՝ Հայաստանի սահմանները հասցնելով Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով, Քուռ գետից մինչև Միջագետք։
1)Տիգրան Երկրորդի տերությունն ընդարձակվել էր առավելապես հարավից։ Արտաշատը, ինչպես նաև հինգ հարյուր հազար բնակիչ ունեցող Անտիոքը գտնվում էին նոր տերության հյուսիսային և հարավային մասերում և որպես մայրաքաղաք հարմար չէին։
4)Մ.թ.ա. 70-ական թվականներին Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի ձախակողմյան վտակ Քաղիրթ գետի հովտում, հիմնադրվում է նոր մայրաքաղաք Տիգրանակերտը։ Ըստ հույն պատմագիր Ապիանոսի՝ քաղաքը կառուցվում է Տիգրանի թագադրության վայրում։
2)Այն շրջապատված է եղել քսանհինգ մետր բարձրություն ունեցող պաշտպանական հզոր պարիսպով, պալատը՝ լճերով ու զբոսայգիներով, ունեցել է միջնաբերդ և բազմաթիվ այլ կառույցներ։ Կարճ ժամանակում Տիգրանակերտը դառնում է Հայաստանի և Առաջավոր Ասիայի շքեղ, բազմամարդ ու հարուստ քաղաքներից մեկը։

Sunday, December 16, 2018

Հասարակագիտություն

Իրանագետ Սևակ Սարուխանյանը, լրագրողների հետ խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին, ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ Իրանի թշնամական վերաբերմունքը նպաստում է հայ-իրանական հարաբերությունների լավացմանը:

-Իրանի Իսլամական հանրապետությունըպահպանելով հակամարտությունը Միացյալ Նահանգների հետշարունակելու է ակտիվ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում սեփական դիրքերի ամրապնդման համարԱյս տարածաշջանում նրա համար ամենակարևոր գործընկերը համարվում է Հայաստանը,-բացատրել է Սևակ Սարուխանյանը:
Նա նաև ասել է, թե զարմանում է, որ Վաշինգտոնը անտարբեր է Իրանում վերջին օրերին կատարված իրադարձությունների նկատմամբ, քանի որ, ըստ նրա, ամերիկյան ղեկավարությունը կարող էր օգտագործել ընդդիմադիր զանգվածի բողոքը՝ իր նպատակներն իրագործելու համար։
-Ամերկացիները հասկանում ենոր առանց Իրանի մասնակցության և աջակցության՝ Միացյալ Նահանգները չի կարող լուծել այն հիմնական մարտահրավերներըորոնց առջև իրենք կանգնել են ԱֆղանստանումԱյդ պայմաններում Միացյալ Նահանգները, անգամ այդ բախումներից ու մարդկային զոհերից հետո, կգնա երկխոսության Իրանի Իսլամական Հանրապետության հետ,- հավելել է իրանագետը: Այլ  հարց է, թե արդյո՞ք Իրանը ԱՄՆ-ի հետ երկխսության կգնա:
-Տարածաշրջանում Իրանը ծանրակշիռ դիրք է զբաղեցնումԱյսօր Իրաքում նա ավելի ազդեցիկ էքան Միացյալ ՆահանգներըԱՄՆ-ի այդ ազդեցությունն է՛լ ավելի կթուլանա, երբ ամերիկյան զորքերը տարածաշրջանից հեռանանԱյդ պայմաններում Իրան-Ամերիկա երկխոսության մեջ ավելի շահագրգռված է Միացյալ Նահանգներըքան Իրանի Իսլամական Հանրապետությունը,- ասել է Սևակ Սարուխանյանը։




Աշխատանքային պայմանագիր
համաձայնության պայմանագիր աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար որոշակի աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ, նրա մասնագիտության կամ որակավորման սահմաններում։
Աշխատողը ըստ աշխատանքային պայմանագրի պարտավորվում է մատուցել իր ծառայությունները՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային պայմանները և պետական դրույթները։ Աշխատանքային պայմանագիրը գործատուին պարտավորեցնում է վճարել պայմանագրում նշված աշխատավարձը, ինչպես նաև ապահովել օրենսդրությամբ կամ այլ իրավական նորմերով սահմանված պայմանները։
Ցանկացած օրինական աշխատանքային պայմանագրում նշվում է աշխատանքային պայմանագիր կնքող աշխատողի և գործատուի անունը, ազգանունը և ըստ ցանկության սովորաբար նշվում է նաև հայրանունը։ Պայմանագրում նշվում է նաև կողմերի ազգությունը, եթե տվյալ կողմերը ունեն քաղաքացիություն։

Բացի սույն կետերից, աշխատանքային ազգությունըպայմանագրում նշվում է նաև աշխատանքի վայրը, կառուցվածքային ստորաբաժանումները, աշխատանքը սկսելու ամսաթիվը, մասնագիտության անվանումը՝ նշելով որակավորման ներկայացվող պահանջները կամ աշխատանքային գործառույթները, կողմերի իրավունքները և պարտականությունները, վարձրատրության պայմանները, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը։ Առանձին դեպքում աշխատանքային օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել աշխատանքային պայմանագրում ամրագրման ենթակա այլ պայմաններ։




Բարոյականություն։ Բարի և չար։


• Մենք շատ հաճախ կարող ենք թեկուզ առօրյա կյանքում լսել նմանատիպ արտահայտություններ. դա բարոյական նորմերի խախտում է, կամ ինչպիսի անբարոյական մարդ և արարք…Շատ լավ, սակայն ի՞նչ է բարոյական նորմը, ինչպիսի՞ն է արարքը, որը դրանց չի հակասում, ի՞նչ է վերջիվերջո բարոյականությունը…Բացում ենք ցանկացած աղբյուր և կարդում՝.

• Բարոյականություն կամ մորալ (լատ.՝ moralitas, լատ.՝ mores բարքեր), բարոյագիտության ուսումնասիրության օբյեկտ, հասարակական գիտակցության ձևերից մեկը, սոցիալական հասկացություն, որ կատարում է մարդկանց վարքի կարգավորման ֆունկցիա հասարակական կյանքի առանց բացառության բոլոր բնագավառներում։ Բարոյականության մեջ հասարակական գիտակցությունն ունի ավելի մեծ դեր, քան սոցիալական հսկողության մյուս ձևերի դեպքում, ընդ որում այդ գիտակցությունը կարող է արտահայտվել ինչպես հասկացությունների ու դատողությունների ռացիոնալ ձևերով, այնպես էլ զգացմունքների, մղումների, հակումների էմոցիոնալ ձևերով։

• Հասկացա՞ք…Ես բացարձակ ոչինչ չհասկացա…Եվ ինչպե՞ս այդ դեպքում հետևեմ մի բանի, որը նույնիկս չեմ հասկանում…Հիմա իմ բացատրությամբ, թե ինչ է բարոյականությունը. բարի֊չար փոխազդեցության արդյունքն ու հետևանքը, որը սահմանում է ինչ անել և ինչպես անել հարցերի պատասխանները…Սակայն այստեղ էլ առաջանում են հարյուրավոր հարցեր…Ի՞նչ է բարին, ի՞նչ է չարը, ինչպե՞ս լինել բարի կամ չար… Եթե հարցին մոտենանք միայն մի տեսանկյունից և մակերեսորեն, ապա պատասխանը շատ պարզ է. աստվածաշնչյան պատվիրանները, կատարելով դրանք՝ ինքնըստինքյան դառնում ես բարի, հետևաբար բարոյական, հակառակ դեպքում՝ չար… Շատ լավ, կարծիք է, թող լինի… Նշանակում է ամբողջ աշխարհում բարի ոչինչ չկա, չկա բարոյականություն, քանի որ օրենքներն իրենք արդեն իսկ հակասում են այդ մտքերին… Աստվածաշնչում ասվում է «Մի՛ սպանիր», սակայն օրենքն ասում է եթե դու ինքնապաշտպանության նկատառումներով ես դա արել, ապա դա չի հակասում բարոյական նորմերին… Այսինքն ի՞նչ է ստացվում, սպանությունն ինքնին «չար» է, սակայն երբ այն ստացվում է «բարու» հետ կապված բացառություն, ապա արդեն կորցնու՞մ է իր սկզբնական իմաստը… Շատերը կասեն իհարկե ոչ, բայց օրենքը, որով հաստատ ավելի շատ են առաջնորդվում, քան աստվածաշնչյան «օրենքով»՝ խղճով, կհերքի դա… Այսինքն եթե բարու և չարի միջև սահմանը կարող է լինել այդքան աննշան, երբեմն լղոզված, այդ դեպքում ի՞նչ են բարին և չարը ինքնին… Ինքնըստինքյան կարող ես խճճվել քո սեփական մտորումների մեջ… Փոքր֊ինչ շեղվենք թեմայից… Պատասխանիր մի հարցի… Մարդ ի ծնե չա՞ր է, թե՞ բարի…Արդեն լսում են այն մշտական պատասխանները… Իհարկե բարի, չէ՞ որ աստված մարդուն ստեղծեց իր կերպարով… Լավ, կարծիք, ընդունվեց… Այդ դեպքում ինչպե՞ս են առաջանում չար մարդիկ… Կա երկու տարաբերակ, կամ աստծո մեջ անգամ կա չար, դե այդպես մի նայեք ինձ, սա կարծիքի փոխանակում է, կամ աստծո դրած բարին այնքան թույլ է, որ ի վիճակի չէ գոյատևել անընդհատ հանդիպող չարին, դրա՞ն էլ համաձայն չեք… Լավ… Դե ուրեմն ես կմնամ իմ կարծիքին… Մարդը ի ծնե չեզոք է… Սակայն դա էլ լիովին հստակ չէ, քանի որ եթե բոլորն ի ծնե նեյտրալ են, որտեղից չարն ու բարին… Իսկ միգուցե դրանք էլ չկա՞ն… Ի՞նչ… Իսկ եթե դա միայն մարդու երևակայությունն է, ամեն ինչ… Իսկ ինչի՞ համար… Ինչու՞ ենք դրանով բարդացրել մեր կյանքը… Իսկ ինչու ոչ… Կարո՞ղ է լինել կյանք, եթե չլինի պայքար, հարկավոր են, թեկուզ հորինված երկու հակադարձ արժեքներ, և մարդիկ, որոնք կլինեն դրանց կողմնակից, և հավերժ, անսպառ պայքար, որը առաջ կտանի հենց կյանքը, և հավատացեք, կյանքը հենց կավարտվի այն պահին, երբ ավարտվի պայքարը, հաղթի այդ կողմերից թեկուզ մեկը… Դուք կարող եք պայքարել, կարող եք անտարբեր անցնել, դա ձեր որոշումն է, ցանկացած դեպքում քանի կա պայքարը, կլինի և կյանքը, իսկ բարոյական ամբողջ համակարգն էլ կլինի ձեր վերաբերմունքն այդ հարցի շուրջ և ներգրավվածությունը այդ պայքարի մեջ….








Էգոիզմ և ալտրուիզմ

Ցանկացած ոքի հարցրեք, թե ինչ է էգոիզմը, և կստանաք նմանատիպ պատասխաններ. Էգոիզմը ցանկացած ես֊ի գերադասումն է ամենքից և ամեն ինչից, էգոիստն այն մարդն է, ով ապրում է այնպես, ինչպես ինքն է ուզում՝ հաշվի չառնելով ոչինչ, և շատ հաճախ նաև իր հայացքները ստիպելով մյուսներին, և իհարկե ամենակարևորը, էգոիզմը բացասական հատկանիշ է, քանի որ այն իր մեջ կրում է թաքնված ագրեսիա, նարցիսիզմ, հպարտություն, գոռոզություն, որոնք նույնպես բացասական արժեք են, և այստեղ առաջ են բերում էգոիզմի անտոգոնիստին՝ ալտրուիզմ, որը, դե իհարկե, լավ է, ընդունելի։ Սակայն ի՞նչ է այն քարոզում. անտեսիր սեփական անձդ, ես֊դ, հանուն համընդհանուրի բարօրության, և մի՞թե դա հենց առաջին հերթին հասարակության կարծիքը ընդունելու և հնազանդվելու քարոզը չէ։ Մի՞թե սրանով չեն ցանկանում պարզապես մանիպուլյացիայի ենթարկեն, դարձնեն մի հնազանդ տիկնիկ հասարակության ձեռքերում, իսկ նման քարոզիչներն էլ ամենամեծ էգոիստներն են։ Եկեք լինենք անկեղծ, կա՞ արդյոք որևէ արարք, վարքագիծ կամ զգացմունք, որի արմատները չեն բխում էգոիզմից։ Կհերքե՞ն այս միտքը։ Դե իհարկե, և հենց հերքողն էլ, վստահ եղեք, ամենամեծ էգոիստն է, քանի որ միայն իրական էգոիստն իր անձի հանդեպ այնքան կույր կարող է լինել, որ անգամ չնկատի սեփական էգոիզմը։ Եվ այստեղ նորից հակասական կարծիքներ։ Այդ դեպքում սե՞րը։ Ինչպե՞ս կարող է սերը լինել էգոիստական, եթե իակապես սիրում ես, ապա տրվում ես լիովին, անմնացորդ, ինչպե՞ս կարող է սիրո մեջ տեղ գտնել էգոիզմը։ Այո֊այո դուք լիովին ճիշտ եք, քանի որ գիտե՞ք ովքեր են այսպես ասում։ Դուք ճիշտ եք՝ կրկին էգոիստները։ Մենք միանգամից չենք կարող սիրել, մեր սերը իրական դառնալու համար պետք է անցնի երկար ուղի, բազում փուլեր, կոփվի և իր կատարյալ պատկերով վերջնական տեղը գտնի մեր սրտում, մտքում և հոգում։ Սկզբում դու պարզապես նկատում ես նրան, հասարակ մի հայացք, ապա մտքեր, նա արդեն քո մտքում է և շուտով կհայտնվի սրտում, նա սկսեց քեզ հետաքրքրել՝ արդեն հրապուրվել ես, այժմ քո բոլոր մտքերն են տարված նրանով, դու ցանկանում ես նրան տեսնել, ապա սկսում կարոտել, տագնապ ես զգում, քանի որ այդ ամենը դու զգում ես, բայց միայն դու, նա չէ, ինչու՞ պետք է մենակով դա զգաս, և այդ միտքն ու զգացողությունն աստիճանաբար հասունանում է, որդի նման կրծում քո մտքերն ու սիրտը, զգու՞մ եք արդեն էգոիզմը։ Դուք արդեն կորած եք, քանի որ «սիրում եք» նրան, իսկ նա՞։ Նա դեռ չգիտի ձեր և ձեր զգացմունքների մասին։ Սկզբում ձեզ լիովին բավական էր այն, ինչ զգում էիք դուք, այ էյֆորիան, հորմոնների ներգործությունն ու նրա մասին մտքերի ջերմությունը լիովին բավական էին հաճույք, թեթևություն և երջանկություն զգալու համար, սակայն…Մարդն ինքնին էգոիստ էակ է, ձեզ աստիճանաբար սկսում է չբավականացնել այդ ամենը, դուք սկսում եք ավելին ցանկանալ, ինչու՞ պետք է դու զգաս դա, իսկ նա ոչ, ինչու՞ դու պետք է սիրես, սակայն դրա դիմաց ոչինչ չստանաս… Ձեր «սերը» վերածվեց էգոիզմի… Լավ,ենթադրենք, ահա նա ձեզ նկատել է, և դուք այժմ միասին եք։ Նորից կրկնվում է այն հիասքանչ երջանկության և թեթևության շրջանը, սակայն… Աստիճանաբար դուք դառնում եք միմյանցից կախված, յուրաքանչյուրդ մյուսի թմրանյութն է և այլևս սեր տալն ու վերցնելն էլ բավական չեն, սկսում եք պահանջել ավելին և ավելին, սակայն չեք ցանկանում տալ այդ ավելին, քանի որ «նա» պարտական է դա տալ, եթե ցանկանում է լինել ձեր կողքին և արժանանալ ձեր վեհ սիրուն…Կրկնվում է նորից էգոիզմը, սակայն ավելի նողկալի, ավելի էգոիստական էգոիզմը, որն ի վերջո միայն հանգեցնում է մի բանի… Անտարբերության և հոգու հավերժական դատարկության…




Խրախուսանք

Խրախուսանքը որևէ մեկի կատարած գործողությունները, արարքը, պահվածքը կամ ձեռքբերումները գնահատելու լավագույն միջոցն է։ Այն կարող է լինել դրամական կամ հասարակ, գովասանքի մեղմ խոսքերով ։ Դրանցից յուրաքանչյուրն էլ իր յուրահատուկ տեղն ու նշանակությունն ունի։ Օրինակ ղեկավարն իր ենթակային ավելի հաճախ վերջինիս ձեռքբերումների համար կարող է խրախուսել որևէ դրամական պարգևով, սակայն ի՞նչն է ավելի հաճելի և գերադասելի առօրյա կյանքում, երբ շփվում են հավասար մարդիկ։ Իմ կարծիքով այս ժամանակ լավագույն խրախուսանքը մեղմ և քնքուշ խոսքերն են, որոնցով կարող են արտահայտել այն ամբողջ հիացմունքը, որն այդ պահին առաջացրել է տվյալ անձը, քանի որ, ինչպես նշում է հոգեբան Վիլյամ Ջեյմսը՝ 《Մարդու կարևորագույն կարիքը կարիքն է, որ քեզ գնահատեն》, իսկ խոսքերը հաճախ լավագույն մեթոդն են դա արտահայտելու։ Սակայն պետք է սովորել խոսել գեղեցիկ և դիպուկ, գնահատել մարդուն, սակայն խրախուսանքն էլ կիրառել հստակ, պետք է սովորել գնահատել իրական արժեքները, արժեքավոր քայլերը, սակայն նաև նկատել գեղեցիկը և խրախուսել այն։ Երբեմն մի պարզ գովասանքի խոսքը կարող է երկար ժամանակ հաճելի հետք թողնել մարդու հոգում, ստիպել վերջինիս զգալ այդ մեծագույն հաճույքը՝ գնահատված և նկատված լինելու հաճույքը։ Ինչպես ասում էր Մարկ Տվենը՝ 《Ես մեկ գեղեցիկ խոսքով կարող եմ ապրել երկու ամիս》։ Սակայն պետք չէ մոռանալ, որ որքան ջերմություն կարող է պատճառել բարի և քնքուշ խոսքը, նույնքան կարող է դառնացնել չմտածված նետի պես խոցող կտրուկ խոսքը, այդ իսկ պատճառով, անգամ մարդուն խրախուսելիս պետք է փոքր֊ինչ զգույշ լինել, քանի որ ի սկզբանե դու ցանկանում էիր գեղեցիկ խոսքերով գովաբանել այն, ինչ գրավել էր քեզ այդ մարդու մեջ, իսկ անզգույշ և կտրուկ խոսքորով հակառակ ազդեցությունը կթողնես։ Հենց այնպես չէր Սողոմոն Իմաստունն ասում 《Կյանքը և մահը լեզվի տիրապետության տակ են》։ Գեղեցիկ խոսքը կարող է բուժել, բուժել հոգին, ստիպել կյանքի սերմերին ծիլ տալ այն մարդու հոգում, որտեղ մի ժամանակ անհատակ անդունդ էր։ Ձեզնից որևէ մեկին ասած քնքուշ, մեղմ և գեղեցիկ խոսքը ոչինչ չի խլի, սակայն, պատկերացրեք, որ միգուցե դիմացինին այն ստիպի նորից ապրել…

Աշխատանքային իրավունք


Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է, որով կարգավորվում են աշխատողների, արհմիությունների, գործատուների և պետության միջև փոխհարաբերությունները, արմրագրվում և երաշխավորվում են աշխատանքի իրավունքը, աշխատողների երաշխիքները, դրանց իրացման, ինչպես նաև պաշտպանության պայմանները և կարգը։

Աշխատանքի իրավունքը մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների խմբին պատկանող իրավունք է, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ի թիվս այլ միջազգային փաստաթղթերի, որոնցում այն ամրագրված է որպես անօտարելի իարվունք, աշխատանքի իարվունքը բնորոշված է հետևյալ կերպ.

  1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։

  2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք։

  3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով։

  4. Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք։







Ծ
ազդեցությունը երեխայի մասնագիտության վրա

Իմ կարծիքով սխալ է, որ ծնողը երեխայի փոխարեն է որոշում թե նա ինչ է դառնալու: Յուրաքանչյուր մարդ անհատ է և յուրաքանչյուրը ունի իր նախասիրությունները: Ծնողները միայն կարող են փորձել ուղղորդել երեխաներին, բայց երեխային իրավունք չունեն ստիպելու: Նաև յուրաքանչյուր մարդ իր աշխատանքը, եթե կատարում է պետք այն անի սիրով, ցանկությամբ, որպեսզի իր համար այդ աշխատանքի չլինի միայն պարտականություն: Երեխան, եթե ինչ-որ բան կատարում առանց ցանկությամբ, ապա ապագայում նա այդ ամենի ուղղակի չի կատարի:Նույնիսկ, եթե նրանք հասնում են որոշակի աշխատանքային հաջողությունների՝ միշտ մեղադրում են իրենց ծնողներին, որ չթույլատրեցին գնալ իրենց ընտրած ճանապարհով:


Իսլամը համաշխարհային կրոն է, որի հիմքը Ղուրաննէ:
Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «խաղաղություն»
Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ (Մուհամմեդ, մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզիչն է: Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, ալլահի դեսպան: Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը: 
Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք: Նրա հիմնական սկզբունքները շարադրված են Ղուրանում՝ մահմեդականության սուրբ գրքում:
Մահմեդականությունն ունի ընդարձակ ծիսական համակարգ, որտեղ մեծ նշանակություն է տրվում սովորույթներին, ավանդույթներին և տոներին: 
Այստեղ նաև առանձնացրել եմ մի քանի հետաքրքիր փաստեր: Դրանք են՝
1.Իսլամը երկրորդ ամենամեծ և ամենաարագ աճող կրոնն է աշխարհում:
2.Ղուրանի իսլամի ամենասուրբ գիրքն է,արաբերենից թարգմանաբար նշանակում է <<ասմունք>>:
3.Իսլամի հետևորդների քանակը կհավասարվի քրիստոնեության հետևորդների քանակին 2050թ-ին:
4.Սաուդյան Արաբիայում,ԱՄԷ-ում,Սուդանում,Բրունեյում,Քաթարում այն մարդիկ ովքեր թողնում են իսլամը և դառնում այլ կրոնի հետևորդ կարող են ենթարկվել մահապատժի:
5.Կատուն պաշտվում է իսլամում,քանի որ Մուհամեդը սիրում էր նրանց:

6.Եգիպտոսում անցկացրել են հարցում և հարցվածների 84%-ը կողմ է արտահայտվել մահապատիժներին իսլամը լքելու համար:



Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ., Իտալիայի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։
Այս արձանագրությունն ավելի քան կես դարվա մեջ առաջին գլոբալ օրինական փաստաթուղթն էր թրաֆիքինգի դեմ։ Այն նաև հանդիսանում է թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության փաստաթուղթ։