Sunday, December 16, 2018

Հասարակագիտություն

Իրանագետ Սևակ Սարուխանյանը, լրագրողների հետ խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին, ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ Իրանի թշնամական վերաբերմունքը նպաստում է հայ-իրանական հարաբերությունների լավացմանը:

-Իրանի Իսլամական հանրապետությունըպահպանելով հակամարտությունը Միացյալ Նահանգների հետշարունակելու է ակտիվ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում սեփական դիրքերի ամրապնդման համարԱյս տարածաշջանում նրա համար ամենակարևոր գործընկերը համարվում է Հայաստանը,-բացատրել է Սևակ Սարուխանյանը:
Նա նաև ասել է, թե զարմանում է, որ Վաշինգտոնը անտարբեր է Իրանում վերջին օրերին կատարված իրադարձությունների նկատմամբ, քանի որ, ըստ նրա, ամերիկյան ղեկավարությունը կարող էր օգտագործել ընդդիմադիր զանգվածի բողոքը՝ իր նպատակներն իրագործելու համար։
-Ամերկացիները հասկանում ենոր առանց Իրանի մասնակցության և աջակցության՝ Միացյալ Նահանգները չի կարող լուծել այն հիմնական մարտահրավերներըորոնց առջև իրենք կանգնել են ԱֆղանստանումԱյդ պայմաններում Միացյալ Նահանգները, անգամ այդ բախումներից ու մարդկային զոհերից հետո, կգնա երկխոսության Իրանի Իսլամական Հանրապետության հետ,- հավելել է իրանագետը: Այլ  հարց է, թե արդյո՞ք Իրանը ԱՄՆ-ի հետ երկխսության կգնա:
-Տարածաշրջանում Իրանը ծանրակշիռ դիրք է զբաղեցնումԱյսօր Իրաքում նա ավելի ազդեցիկ էքան Միացյալ ՆահանգներըԱՄՆ-ի այդ ազդեցությունն է՛լ ավելի կթուլանա, երբ ամերիկյան զորքերը տարածաշրջանից հեռանանԱյդ պայմաններում Իրան-Ամերիկա երկխոսության մեջ ավելի շահագրգռված է Միացյալ Նահանգներըքան Իրանի Իսլամական Հանրապետությունը,- ասել է Սևակ Սարուխանյանը։




Աշխատանքային պայմանագիր
համաձայնության պայմանագիր աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար որոշակի աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ, նրա մասնագիտության կամ որակավորման սահմաններում։
Աշխատողը ըստ աշխատանքային պայմանագրի պարտավորվում է մատուցել իր ծառայությունները՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային պայմանները և պետական դրույթները։ Աշխատանքային պայմանագիրը գործատուին պարտավորեցնում է վճարել պայմանագրում նշված աշխատավարձը, ինչպես նաև ապահովել օրենսդրությամբ կամ այլ իրավական նորմերով սահմանված պայմանները։
Ցանկացած օրինական աշխատանքային պայմանագրում նշվում է աշխատանքային պայմանագիր կնքող աշխատողի և գործատուի անունը, ազգանունը և ըստ ցանկության սովորաբար նշվում է նաև հայրանունը։ Պայմանագրում նշվում է նաև կողմերի ազգությունը, եթե տվյալ կողմերը ունեն քաղաքացիություն։

Բացի սույն կետերից, աշխատանքային ազգությունըպայմանագրում նշվում է նաև աշխատանքի վայրը, կառուցվածքային ստորաբաժանումները, աշխատանքը սկսելու ամսաթիվը, մասնագիտության անվանումը՝ նշելով որակավորման ներկայացվող պահանջները կամ աշխատանքային գործառույթները, կողմերի իրավունքները և պարտականությունները, վարձրատրության պայմանները, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը։ Առանձին դեպքում աշխատանքային օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել աշխատանքային պայմանագրում ամրագրման ենթակա այլ պայմաններ։




Բարոյականություն։ Բարի և չար։


• Մենք շատ հաճախ կարող ենք թեկուզ առօրյա կյանքում լսել նմանատիպ արտահայտություններ. դա բարոյական նորմերի խախտում է, կամ ինչպիսի անբարոյական մարդ և արարք…Շատ լավ, սակայն ի՞նչ է բարոյական նորմը, ինչպիսի՞ն է արարքը, որը դրանց չի հակասում, ի՞նչ է վերջիվերջո բարոյականությունը…Բացում ենք ցանկացած աղբյուր և կարդում՝.

• Բարոյականություն կամ մորալ (լատ.՝ moralitas, լատ.՝ mores բարքեր), բարոյագիտության ուսումնասիրության օբյեկտ, հասարակական գիտակցության ձևերից մեկը, սոցիալական հասկացություն, որ կատարում է մարդկանց վարքի կարգավորման ֆունկցիա հասարակական կյանքի առանց բացառության բոլոր բնագավառներում։ Բարոյականության մեջ հասարակական գիտակցությունն ունի ավելի մեծ դեր, քան սոցիալական հսկողության մյուս ձևերի դեպքում, ընդ որում այդ գիտակցությունը կարող է արտահայտվել ինչպես հասկացությունների ու դատողությունների ռացիոնալ ձևերով, այնպես էլ զգացմունքների, մղումների, հակումների էմոցիոնալ ձևերով։

• Հասկացա՞ք…Ես բացարձակ ոչինչ չհասկացա…Եվ ինչպե՞ս այդ դեպքում հետևեմ մի բանի, որը նույնիկս չեմ հասկանում…Հիմա իմ բացատրությամբ, թե ինչ է բարոյականությունը. բարի֊չար փոխազդեցության արդյունքն ու հետևանքը, որը սահմանում է ինչ անել և ինչպես անել հարցերի պատասխանները…Սակայն այստեղ էլ առաջանում են հարյուրավոր հարցեր…Ի՞նչ է բարին, ի՞նչ է չարը, ինչպե՞ս լինել բարի կամ չար… Եթե հարցին մոտենանք միայն մի տեսանկյունից և մակերեսորեն, ապա պատասխանը շատ պարզ է. աստվածաշնչյան պատվիրանները, կատարելով դրանք՝ ինքնըստինքյան դառնում ես բարի, հետևաբար բարոյական, հակառակ դեպքում՝ չար… Շատ լավ, կարծիք է, թող լինի… Նշանակում է ամբողջ աշխարհում բարի ոչինչ չկա, չկա բարոյականություն, քանի որ օրենքներն իրենք արդեն իսկ հակասում են այդ մտքերին… Աստվածաշնչում ասվում է «Մի՛ սպանիր», սակայն օրենքն ասում է եթե դու ինքնապաշտպանության նկատառումներով ես դա արել, ապա դա չի հակասում բարոյական նորմերին… Այսինքն ի՞նչ է ստացվում, սպանությունն ինքնին «չար» է, սակայն երբ այն ստացվում է «բարու» հետ կապված բացառություն, ապա արդեն կորցնու՞մ է իր սկզբնական իմաստը… Շատերը կասեն իհարկե ոչ, բայց օրենքը, որով հաստատ ավելի շատ են առաջնորդվում, քան աստվածաշնչյան «օրենքով»՝ խղճով, կհերքի դա… Այսինքն եթե բարու և չարի միջև սահմանը կարող է լինել այդքան աննշան, երբեմն լղոզված, այդ դեպքում ի՞նչ են բարին և չարը ինքնին… Ինքնըստինքյան կարող ես խճճվել քո սեփական մտորումների մեջ… Փոքր֊ինչ շեղվենք թեմայից… Պատասխանիր մի հարցի… Մարդ ի ծնե չա՞ր է, թե՞ բարի…Արդեն լսում են այն մշտական պատասխանները… Իհարկե բարի, չէ՞ որ աստված մարդուն ստեղծեց իր կերպարով… Լավ, կարծիք, ընդունվեց… Այդ դեպքում ինչպե՞ս են առաջանում չար մարդիկ… Կա երկու տարաբերակ, կամ աստծո մեջ անգամ կա չար, դե այդպես մի նայեք ինձ, սա կարծիքի փոխանակում է, կամ աստծո դրած բարին այնքան թույլ է, որ ի վիճակի չէ գոյատևել անընդհատ հանդիպող չարին, դրա՞ն էլ համաձայն չեք… Լավ… Դե ուրեմն ես կմնամ իմ կարծիքին… Մարդը ի ծնե չեզոք է… Սակայն դա էլ լիովին հստակ չէ, քանի որ եթե բոլորն ի ծնե նեյտրալ են, որտեղից չարն ու բարին… Իսկ միգուցե դրանք էլ չկա՞ն… Ի՞նչ… Իսկ եթե դա միայն մարդու երևակայությունն է, ամեն ինչ… Իսկ ինչի՞ համար… Ինչու՞ ենք դրանով բարդացրել մեր կյանքը… Իսկ ինչու ոչ… Կարո՞ղ է լինել կյանք, եթե չլինի պայքար, հարկավոր են, թեկուզ հորինված երկու հակադարձ արժեքներ, և մարդիկ, որոնք կլինեն դրանց կողմնակից, և հավերժ, անսպառ պայքար, որը առաջ կտանի հենց կյանքը, և հավատացեք, կյանքը հենց կավարտվի այն պահին, երբ ավարտվի պայքարը, հաղթի այդ կողմերից թեկուզ մեկը… Դուք կարող եք պայքարել, կարող եք անտարբեր անցնել, դա ձեր որոշումն է, ցանկացած դեպքում քանի կա պայքարը, կլինի և կյանքը, իսկ բարոյական ամբողջ համակարգն էլ կլինի ձեր վերաբերմունքն այդ հարցի շուրջ և ներգրավվածությունը այդ պայքարի մեջ….








Էգոիզմ և ալտրուիզմ

Ցանկացած ոքի հարցրեք, թե ինչ է էգոիզմը, և կստանաք նմանատիպ պատասխաններ. Էգոիզմը ցանկացած ես֊ի գերադասումն է ամենքից և ամեն ինչից, էգոիստն այն մարդն է, ով ապրում է այնպես, ինչպես ինքն է ուզում՝ հաշվի չառնելով ոչինչ, և շատ հաճախ նաև իր հայացքները ստիպելով մյուսներին, և իհարկե ամենակարևորը, էգոիզմը բացասական հատկանիշ է, քանի որ այն իր մեջ կրում է թաքնված ագրեսիա, նարցիսիզմ, հպարտություն, գոռոզություն, որոնք նույնպես բացասական արժեք են, և այստեղ առաջ են բերում էգոիզմի անտոգոնիստին՝ ալտրուիզմ, որը, դե իհարկե, լավ է, ընդունելի։ Սակայն ի՞նչ է այն քարոզում. անտեսիր սեփական անձդ, ես֊դ, հանուն համընդհանուրի բարօրության, և մի՞թե դա հենց առաջին հերթին հասարակության կարծիքը ընդունելու և հնազանդվելու քարոզը չէ։ Մի՞թե սրանով չեն ցանկանում պարզապես մանիպուլյացիայի ենթարկեն, դարձնեն մի հնազանդ տիկնիկ հասարակության ձեռքերում, իսկ նման քարոզիչներն էլ ամենամեծ էգոիստներն են։ Եկեք լինենք անկեղծ, կա՞ արդյոք որևէ արարք, վարքագիծ կամ զգացմունք, որի արմատները չեն բխում էգոիզմից։ Կհերքե՞ն այս միտքը։ Դե իհարկե, և հենց հերքողն էլ, վստահ եղեք, ամենամեծ էգոիստն է, քանի որ միայն իրական էգոիստն իր անձի հանդեպ այնքան կույր կարող է լինել, որ անգամ չնկատի սեփական էգոիզմը։ Եվ այստեղ նորից հակասական կարծիքներ։ Այդ դեպքում սե՞րը։ Ինչպե՞ս կարող է սերը լինել էգոիստական, եթե իակապես սիրում ես, ապա տրվում ես լիովին, անմնացորդ, ինչպե՞ս կարող է սիրո մեջ տեղ գտնել էգոիզմը։ Այո֊այո դուք լիովին ճիշտ եք, քանի որ գիտե՞ք ովքեր են այսպես ասում։ Դուք ճիշտ եք՝ կրկին էգոիստները։ Մենք միանգամից չենք կարող սիրել, մեր սերը իրական դառնալու համար պետք է անցնի երկար ուղի, բազում փուլեր, կոփվի և իր կատարյալ պատկերով վերջնական տեղը գտնի մեր սրտում, մտքում և հոգում։ Սկզբում դու պարզապես նկատում ես նրան, հասարակ մի հայացք, ապա մտքեր, նա արդեն քո մտքում է և շուտով կհայտնվի սրտում, նա սկսեց քեզ հետաքրքրել՝ արդեն հրապուրվել ես, այժմ քո բոլոր մտքերն են տարված նրանով, դու ցանկանում ես նրան տեսնել, ապա սկսում կարոտել, տագնապ ես զգում, քանի որ այդ ամենը դու զգում ես, բայց միայն դու, նա չէ, ինչու՞ պետք է մենակով դա զգաս, և այդ միտքն ու զգացողությունն աստիճանաբար հասունանում է, որդի նման կրծում քո մտքերն ու սիրտը, զգու՞մ եք արդեն էգոիզմը։ Դուք արդեն կորած եք, քանի որ «սիրում եք» նրան, իսկ նա՞։ Նա դեռ չգիտի ձեր և ձեր զգացմունքների մասին։ Սկզբում ձեզ լիովին բավական էր այն, ինչ զգում էիք դուք, այ էյֆորիան, հորմոնների ներգործությունն ու նրա մասին մտքերի ջերմությունը լիովին բավական էին հաճույք, թեթևություն և երջանկություն զգալու համար, սակայն…Մարդն ինքնին էգոիստ էակ է, ձեզ աստիճանաբար սկսում է չբավականացնել այդ ամենը, դուք սկսում եք ավելին ցանկանալ, ինչու՞ պետք է դու զգաս դա, իսկ նա ոչ, ինչու՞ դու պետք է սիրես, սակայն դրա դիմաց ոչինչ չստանաս… Ձեր «սերը» վերածվեց էգոիզմի… Լավ,ենթադրենք, ահա նա ձեզ նկատել է, և դուք այժմ միասին եք։ Նորից կրկնվում է այն հիասքանչ երջանկության և թեթևության շրջանը, սակայն… Աստիճանաբար դուք դառնում եք միմյանցից կախված, յուրաքանչյուրդ մյուսի թմրանյութն է և այլևս սեր տալն ու վերցնելն էլ բավական չեն, սկսում եք պահանջել ավելին և ավելին, սակայն չեք ցանկանում տալ այդ ավելին, քանի որ «նա» պարտական է դա տալ, եթե ցանկանում է լինել ձեր կողքին և արժանանալ ձեր վեհ սիրուն…Կրկնվում է նորից էգոիզմը, սակայն ավելի նողկալի, ավելի էգոիստական էգոիզմը, որն ի վերջո միայն հանգեցնում է մի բանի… Անտարբերության և հոգու հավերժական դատարկության…




Խրախուսանք

Խրախուսանքը որևէ մեկի կատարած գործողությունները, արարքը, պահվածքը կամ ձեռքբերումները գնահատելու լավագույն միջոցն է։ Այն կարող է լինել դրամական կամ հասարակ, գովասանքի մեղմ խոսքերով ։ Դրանցից յուրաքանչյուրն էլ իր յուրահատուկ տեղն ու նշանակությունն ունի։ Օրինակ ղեկավարն իր ենթակային ավելի հաճախ վերջինիս ձեռքբերումների համար կարող է խրախուսել որևէ դրամական պարգևով, սակայն ի՞նչն է ավելի հաճելի և գերադասելի առօրյա կյանքում, երբ շփվում են հավասար մարդիկ։ Իմ կարծիքով այս ժամանակ լավագույն խրախուսանքը մեղմ և քնքուշ խոսքերն են, որոնցով կարող են արտահայտել այն ամբողջ հիացմունքը, որն այդ պահին առաջացրել է տվյալ անձը, քանի որ, ինչպես նշում է հոգեբան Վիլյամ Ջեյմսը՝ 《Մարդու կարևորագույն կարիքը կարիքն է, որ քեզ գնահատեն》, իսկ խոսքերը հաճախ լավագույն մեթոդն են դա արտահայտելու։ Սակայն պետք է սովորել խոսել գեղեցիկ և դիպուկ, գնահատել մարդուն, սակայն խրախուսանքն էլ կիրառել հստակ, պետք է սովորել գնահատել իրական արժեքները, արժեքավոր քայլերը, սակայն նաև նկատել գեղեցիկը և խրախուսել այն։ Երբեմն մի պարզ գովասանքի խոսքը կարող է երկար ժամանակ հաճելի հետք թողնել մարդու հոգում, ստիպել վերջինիս զգալ այդ մեծագույն հաճույքը՝ գնահատված և նկատված լինելու հաճույքը։ Ինչպես ասում էր Մարկ Տվենը՝ 《Ես մեկ գեղեցիկ խոսքով կարող եմ ապրել երկու ամիս》։ Սակայն պետք չէ մոռանալ, որ որքան ջերմություն կարող է պատճառել բարի և քնքուշ խոսքը, նույնքան կարող է դառնացնել չմտածված նետի պես խոցող կտրուկ խոսքը, այդ իսկ պատճառով, անգամ մարդուն խրախուսելիս պետք է փոքր֊ինչ զգույշ լինել, քանի որ ի սկզբանե դու ցանկանում էիր գեղեցիկ խոսքերով գովաբանել այն, ինչ գրավել էր քեզ այդ մարդու մեջ, իսկ անզգույշ և կտրուկ խոսքորով հակառակ ազդեցությունը կթողնես։ Հենց այնպես չէր Սողոմոն Իմաստունն ասում 《Կյանքը և մահը լեզվի տիրապետության տակ են》։ Գեղեցիկ խոսքը կարող է բուժել, բուժել հոգին, ստիպել կյանքի սերմերին ծիլ տալ այն մարդու հոգում, որտեղ մի ժամանակ անհատակ անդունդ էր։ Ձեզնից որևէ մեկին ասած քնքուշ, մեղմ և գեղեցիկ խոսքը ոչինչ չի խլի, սակայն, պատկերացրեք, որ միգուցե դիմացինին այն ստիպի նորից ապրել…

Աշխատանքային իրավունք


Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է, որով կարգավորվում են աշխատողների, արհմիությունների, գործատուների և պետության միջև փոխհարաբերությունները, արմրագրվում և երաշխավորվում են աշխատանքի իրավունքը, աշխատողների երաշխիքները, դրանց իրացման, ինչպես նաև պաշտպանության պայմանները և կարգը։

Աշխատանքի իրավունքը մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների խմբին պատկանող իրավունք է, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ի թիվս այլ միջազգային փաստաթղթերի, որոնցում այն ամրագրված է որպես անօտարելի իարվունք, աշխատանքի իարվունքը բնորոշված է հետևյալ կերպ.

  1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։

  2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք։

  3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով։

  4. Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք։







Ծ
ազդեցությունը երեխայի մասնագիտության վրա

Իմ կարծիքով սխալ է, որ ծնողը երեխայի փոխարեն է որոշում թե նա ինչ է դառնալու: Յուրաքանչյուր մարդ անհատ է և յուրաքանչյուրը ունի իր նախասիրությունները: Ծնողները միայն կարող են փորձել ուղղորդել երեխաներին, բայց երեխային իրավունք չունեն ստիպելու: Նաև յուրաքանչյուր մարդ իր աշխատանքը, եթե կատարում է պետք այն անի սիրով, ցանկությամբ, որպեսզի իր համար այդ աշխատանքի չլինի միայն պարտականություն: Երեխան, եթե ինչ-որ բան կատարում առանց ցանկությամբ, ապա ապագայում նա այդ ամենի ուղղակի չի կատարի:Նույնիսկ, եթե նրանք հասնում են որոշակի աշխատանքային հաջողությունների՝ միշտ մեղադրում են իրենց ծնողներին, որ չթույլատրեցին գնալ իրենց ընտրած ճանապարհով:


Իսլամը համաշխարհային կրոն է, որի հիմքը Ղուրաննէ:
Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «խաղաղություն»
Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ (Մուհամմեդ, մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզիչն է: Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, ալլահի դեսպան: Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը: 
Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք: Նրա հիմնական սկզբունքները շարադրված են Ղուրանում՝ մահմեդականության սուրբ գրքում:
Մահմեդականությունն ունի ընդարձակ ծիսական համակարգ, որտեղ մեծ նշանակություն է տրվում սովորույթներին, ավանդույթներին և տոներին: 
Այստեղ նաև առանձնացրել եմ մի քանի հետաքրքիր փաստեր: Դրանք են՝
1.Իսլամը երկրորդ ամենամեծ և ամենաարագ աճող կրոնն է աշխարհում:
2.Ղուրանի իսլամի ամենասուրբ գիրքն է,արաբերենից թարգմանաբար նշանակում է <<ասմունք>>:
3.Իսլամի հետևորդների քանակը կհավասարվի քրիստոնեության հետևորդների քանակին 2050թ-ին:
4.Սաուդյան Արաբիայում,ԱՄԷ-ում,Սուդանում,Բրունեյում,Քաթարում այն մարդիկ ովքեր թողնում են իսլամը և դառնում այլ կրոնի հետևորդ կարող են ենթարկվել մահապատժի:
5.Կատուն պաշտվում է իսլամում,քանի որ Մուհամեդը սիրում էր նրանց:

6.Եգիպտոսում անցկացրել են հարցում և հարցվածների 84%-ը կողմ է արտահայտվել մահապատիժներին իսլամը լքելու համար:



Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ., Իտալիայի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։
Այս արձանագրությունն ավելի քան կես դարվա մեջ առաջին գլոբալ օրինական փաստաթուղթն էր թրաֆիքինգի դեմ։ Այն նաև հանդիսանում է թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության փաստաթուղթ։