Thursday, May 20, 2021

Փոշոտումը Ստեփանավանում

 ՓՈՇՈՏՄԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Տարվա այս ժամանակահատվածում տեղի է ունենում եղևնիների և սոճիների փոշոտում։ Իսկ Ստեփանավանը Հայաստանի ամենահարմար հանգստի գոտին է, որտեղ կարելի է վայելել փոշոտման սեզոնի ողջ հմայքն ու որ ավելի կարևոր է հոգ տանել առողջության մասին:
Տարվա մեջ միայն մի կարճ ժամանակաշրջան` մայիս-հունիս ամիսներին սոճիների փոշոտման ընթացքում սոճու անտառներում արտադրվում են ֆիտոնցիդ նյութեր, որոնք չափազանց կազդուրիչ են շնչառական ուղիների հիվանդություններով տառապող մարդկանց համար։ Մանկահասակ երեխաների համար հատկապես անփոխարինելի են սոճիների արտազատած նյութերը, որոնք ունենալով արտահայտված հակաբորբոքային և հակավիրուսային ազդեցություն, շնչառական ուղիներով անցնում են թոքեր և մանրէազերծում դրանք։ Բացի շնչառական համակարգի վրա ունեցած հզոր ազդեցությունից, սոճիների ծաղկափոշին նպաստում է մարդկանց օրգանիզմում «Տեստոստերոն» հորմոնի ավելացմանը:


Tuesday, April 27, 2021

Պատմություն

Արտաշիսյանների արքայատոհմ

 Արտաշիսյան արքայատոհմը գահակալել է մթա. 189 – մթ. 1 թթ-ինՆրանց օրոք Մեծ Հայքիթագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետինԱրքայատոհմը կոչվել էհարստության հիմնադիր արքա Արտաշես Ա-ի (մթա. 189 թ. – մոտ160 թ.) անունով:

Հռոմեական հանրապետությունը վարում էր ծավալապաշտական քաղաքականություն ևցանկանում էր ծավալվել դեպի արևելքսակայն դրան խանգարում էր Սելևկյան տերությանգոյությունը։ Մթա 190 թվականին Մագնեսիա քաղաքի մոտ Հռոմի և Սելևկյան տերությանմիջև տեղի է ունենում վճռական ճակատամարտորտեղ Հռոմը ջախջախիչ հաղթանակ էտոնում և թուլացնում Սելևկյան տերությանը։ Օգտվելով հարմար առիթից՝ Արտաշեսը ՄեծՀայքումիսկ Զարեհը Ծոփքում վերականգնում են հայոց պետականությունըիսկ Հռոմըանմիջապես ճանաչում է այնքանի որ իր շահերից էր բխում Սելևկյան տերության թուլացումըև մասնատումը։ Ի վերջո՝ մթա 188 թվականին Հռոմի և Սելևկյան տերության միջև կնքվում էԱպամեայի հաշտության պայմանագիրը։ Մթա 185 թվականին Արարատյան դաշտում՝Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցումկառուցվում է Արտաշատ մայրաքաղաքըորի տեղըընտրել է կարթագենցի նշանավոր զորավար Հաննիբալը։ Արտաշեսը Արտաշատումկառուցում է նաև հայոց երկրի հովանավոր աստվածուհու Անահիտի տաճարը։

Արտաշեսից հետո՝ շուրջ 65 տարի պատմիչները մեզ փոխանցում են շատ կցկտուրտեղեկություններորոնք միայն մակերեսորեն են անդրադառնում Արտավազդ Ա-ի և ՏիգրանԱ-ի կառավարման շրջանին։
Պատմիչները ենթադրում ենոր Արտավազդը և Տիգրանը եղբայրներ էին։ Մթա 120-115 թվականներին պատերազմ է տեղի ունենում հայերի և պարթևների միջևորը ավարտվում էհայկական կողմի պարտությամբ։ Պարթևները պատանդ են պահանջումև քանի որԱրտավազդը ժառանգ չուներ նա պատանդ է հանձնում իր եղբոր՝ Տիգրան Ա-ի որդուն՝Տիգրան Արտաշեսյանին
Արտավազդ Ա-ի մահից հետո արքա է դառնում Տիգրան Ա-նորի ժամանակ զարգանում էտնտեսությունը և շինարարությունը։ Նա մահանում է մթա 95 թվականինև նույն թվականինէլ Տիգրան Բ Մեծը վերադառնում է Արտաշեսյանների թագավորություն և բազմում հայոցգահին։

Տիգրան Մեծը իր գահակալությունը սկսեց 45 տարեկան հասակումՄթա 95 թվականինՏիգրան Բ Մեծը թագադրվում է Աղձնիք նահանգում։ Տիգրան Մեծը իր պապի նման նույնպեսցանկանում էր իր թագավորության սահմաններում ներառել ամբողջ հայկականտարածքները։ Այդ տարածքների մեծ մասը Արտաշես Ա-ն արդեն միավորել էրԱրտաշեսյանների թագավորությանըսակայն դեռևս նրա սահմաններից դուրս էին գտնվումԾոփքըԿոմմագենեն և Փոքր Հայքը։

Տիգրան Մեծն իր թագավորության օրոք գրավում է շատ տարածքներ և այդպիսովՀայաստանը վերածելով հզոր պետությունՍակայն Հռոմը դժգոհություն է հայտնում և սկսվումէ պատերազմորի առաջին փուլում հայերը հաղթում ենբայց երկրորդ փուլում այլևսչդիմադրելով՝ պարտվում ենԱյսպիսով մթա 66թ.-ին Արտաշատում կնքվում է միպայմանագիրըստ որի՝

  • Մեծ Հայքը պետք է վճարեր 6000 տաղանդ ռազմատուգանք
  • Մեծ Հայքը պետք է հրաժարվեր իր բոլոր արտաքին նվաճումներից ի օգուտ Հռոմիբացի Հյուսիսային Միջագետքից և պահպաներ միայն բուն հայկական սահմանները
  • Հայոց արքաները պետք է նշանակվեին Հռոմի համաձայնությամբ
  • Տիգրան Կրտսերը դառնալու էր Ծոփքի արքա
  • Տիգրան Մեծի մահից հետո Տիգրան Կրտսերը պետք է ժառանգեր հոր գահը
  • Հռոմը հռչակվում էր «Հաստանի դաշնակից և բարեկամ»

Այսպիսով՝ Տիգրան Մեծը հնարավորություն է ստանում զբաղվել շինարարականաշխատանքներով և խաղաղ թագավորել մինչև իր մահը՝ մթա 55 թվականը:

Տիգրան Բ Մեծին հաջորդել է որդին՝ Արտավազդ Բ-ն
Արտաշիսյան հարստության վերջին հզոր ներկայացուցիչը Արտաշես Բ-ն էր՝ Արտավազդ Բ-իթագաժառանգ որդինՆագլխավորելով Հռոմի դեմ պայքարը և վերականգնելով դաշինքըՊարթևաց թագավոր Հրահատ IV Արշակունու հետմինչև մթա. 31 թոչ միայն ազատագրել էՄեծ Հայքը հռոմեական զավթիչներիցայլև ջախջախել է նրանց հետ գործակցողԱտրպատականի թագավոր Մար Արտավազդին ու նրա տերությունը միացրել ՀայոցթագավորությանըՀռոմի կայսր Օգոստոս Օկտավիանոսը վճռել է տապալել Արտաշես Բ-ինև մթա. 20 թ-ին հռոմեացիները կազմակերպել են Հայոց թագավորի սպանությունըՀաջորդԱրտաշիսյանները եղել են հիմնականում Հռոմի դրածոներԱրտաշես Բ-ին հաջորդել է նրակրտսեր եղբայրը՝ կայսեր պալատում դաստիարակված Տիգրան Գ-ն

Արտաշատում նրա հանդիսավոր թագադրումը Հռոմում համարել են որպես մեծ նվաճում ևնշել շուքովՀատվել են ոսկե և արծաթե դրամներ՝ «Հայաստանը նվաճված» լատիներենմակագրությամբիսկ նշանավոր բանաստեղծներ ՕվիդիոսըՀորացիոսըՎերգիլիոսը գրել եններբողներՀայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել էԱտրպատականը և այնտեղ էլ գահ բարձրացրել իր դրածոյին՝ Մար Արտավազդի որդիԱրիոբարզանինՍակայն Տիգրան Գ-ն չի դարձել Հռոմի հլու կամակատարըմթա. 10 թ-ինհրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականությունՏիգրան Գ-իքաղաքականությունը շարունակել է նրա որդին ու հաջորդը՝ Տիգրան Դ-նԱնհանգստացածՕգոստոս կայսրը գահընկեց է արել Տիգրան Դ-ին և թագավոր հռչակել նրա հորեղբորը՝Արտավազդ Գ-ինՎերջինսորը շուրջ քառորդ դար ապրել էր Հռոմումկառավարել էհռոմեական օրենքներովթալանել պետական գանձարանըՀայերն ապստամբել և տապալելեն Արտավազդինիսկ նրան պաշտպանող հռոմեական լեգեոններին արտաքսելՀայաստանիցԿրկին գահ է բարձրացել Տիգրան Դ-նայս անգամ քրոջ՝ Էրատոյի հետ: 1 թ-ինՏիգրան Դ-ն զոհվել է Հայաստան ներխուժած կովկասյան հրոսակ ցեղերի դեմ պայքարումիսկ Էրատոն հրաժարվել է գահիցԱյդպես վերացել է Արտաշիսյան հարստությունըորիննպաստել է նաև արքայատոհմի արական ճյուղի ընդհատումը:

Մշակույթ

Կան հիմնավոր կասկածներոր Արտաշեսյանների թագավորությունում գոյություն է ունեցելհայատառ մեհենագրությունորըսակայնօգտագործվել է միայն մեհենագրություններիժամանակիսկ պետական գրագրության մեջ հիմնականում օգտագործվել է հունարեն ևարամերեն։ Արտաշես Ա-ի կողմից թողնված սահմանաքարերըորոնցից 10-ից ավելհայտնաբերվել են Սևանա լճի ավազանումՀարավային Սյունիքում և Սպիտակումգրված էեղել արամեատառ:

Արտաշեսյաների ժամանակ մեծ զարգացում ապրեց թատրոնը։ Արտավազդ Բ-ի ժամանակԱրտաշատում կառուցվում է հունական ոճի բացօթյա ամֆիթատրոնորտեղ կատարվում էինհունական թատերախաղեր և հայ հեղինակների գործերը։ Հայտնի էոր մթա 53 թվականինԱրտաշատի ամֆիթատրոնում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունըորի մասին մեզ են հասել հետաքրքիր տեղեկություններ։ Հայ-պարթևական դաշինքը կնքելուցհետո հայոց Արտավազդ և պարթև Որոդես Բ արքանները միասին տոնում էին դաշնագրիկնքումը և ողբերգություն էին դիտում Արտաշատի ամֆիթատրոնումերբ ներս է մտնում հույնդերասան Յասոն Տրալացին և նրանց ոտքերի տակ գլորում պարտված և գլխատվածԿրասոսի գլուխը։

Հայոց դիցարանը ղեկավարվում էր գլխավոր եռյակի կողմից Արամազդը՝ աստվածներիհայրըերկնքի ու երկրի արարիչըլիությունբարություն և արիություն պարգևողըԱնահիտը՝արգասավորությանպտղաբերության մայր դիցուհինՎահագնը՝ պատերազմիքաջության ևհաղթանակի աստվածը։ Հեթանոսության շրջանում 3 գլխավոր աստվածություն ունենալըհետագայում հեշտացրեց սուրբ Երրորդության ընկալումը հայ ժողովրդի կողմից:
Հայ հին դիցարանը չի ունեցել չար աստվածներորը դրա առանձնահատկություններից է։ Չարդիցաբանական կերպարներ չեն եղել հոգիներից բարձր մակարդակի վրա։

Արտաշիսյանների արքայացանկը

Արտաշես Ա — մթա. 189 թ. – մոտ 160 թ.
Արտավազդ Ա — մթամոտ 160 թ.– մոտ 115 թ.
Տիրան (Տիգրան Ա) — մթամոտ 115 թ. – 95 թ.
Տիգրան Բ Մեծ — մթա. 95 – 55 թթ.
Արտավազդ Բ — մթա. 55 – 34 թթ.
Արտաշես Բ — մթա. 30 – 20 թթ.
Տիգրան Գ — մթա. 20 թ. – մոտ 8 թ.
Տիգրան Դ — մթամոտ 8 – 5 թթև մթա. 2 – 1 թթ.
Արտավազդ Գ — մթ.ա. 5 – 2 թթ.
Տիգրան Դ և Էրատո — մթա. 2 – մթ. 1 թթ.


Թեման՝  «Մեզ ի՞նչ է տալու ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը»

2021 թվականի ապրիլի 24-ին լուրերով հայտարարեցին, որ ԱՄՆ 46-րդ նախագահը օգտագործել է Ցեղասպանություն եզրույթը: ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման ուղղությամբ երկար տարիներ աշխատել են Ամերիկայի հայկական սփյուռքի կառույցները:

1915 թվականի ապրիլի 24-ից սկսած՝ Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և  համայնքային ղեկավարների ձերբակալությունից հետո, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ ուղարկվեցին մահվան՝ ոչնչացման ճանապարհով: Փրկվածներից շատերը ստիպված էին նոր տներ ու նոր կյանք փնտրել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում:

Կարծում եմ, հայ ժողովրդի համար կարևոր է Ցեղասպանության ճանաչումը, ճանաչման գործում մեծ դեր ունի սփյուռքահայությունը: Կարծում եմ, այն կտա բարոյական և հոգեբանական հանգստություն, կսփոփի վիշտը: Ընդունելով Ցեղասպանությունը, մենք մերժում ենք ապագա ցեղասպանությունները: Մենք պետք է այնպիսի դիվանագիտություն վարենք, որպեսզի օգուտ քաղենք: 

100 տարի ճշմարտության համար պայքարելուց հետո հայ ժողովուրդը հասել է 1915 թվականի Ցեղասպանության հարցի ճանաչմանը: Զրկելով չքնաղ Մասիսից փորձեցին խոշտանգել, սպանել, և չհագեցան ու զավթեցին մեր հողը հարազատ… Բայց ճշմարտությունը թեկուզ 1 դար անց, պետք էր վերականգնվեր…Իսկ մեր լինելիությունն այլևս երբեք չի դրվի հարցականի տակ:

Стандартный

Առաջադրանք.

1. Նշե՛ք Եվրոպայում ռազմաքաղաքական երկու դաշինքների առաջացման պատճառները: Թվարկե՛ք մասնակից երկրներին:

Եվրոպայում հակասություններն աստիճանաբար խորանում էին մի կողմից՝ նորաստեղծ Գերմանական կայսրության, Իտալիայի և Ավստրո-Հունգարիայի,  ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:

Օ. Բիսմարկը 1879-1882 թթ. ստեղծեց հզոր ռազմաքաղաքական Եռյակ դաշինք՝  Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի մասնակցությամբ:

Եռյակ դաշինքի ստեղծումից հետո Ռուստաստանի և Ֆրանսիայի համար պարզ դարձավ, որ Եվրոպայում իրենց գլխավոր հակառակորդը Գերմանական կայսրությունն է: Ուստի նրանց միջև ավելի վաղ սկված մերձեցումը 1891-1893 թթ. ավարտվեց ռազմաքաղաքական դաշինքի կնքմամբ:


2. Որո՞նք էին պատերազմների գլխավոր պատճառները նոր դարերում: Ըստ այդմ՝ ի՞նչ բնույթ էին ունենում պատերազմները: Բերե՛ք օրինակներ։

Նոր դարերում պատերազմների գլխավոր պատճառ դարձավ հումքի և սպառման շուկաների համար պետությունների տարածքային և գաղութային ընդարձակման միտումը: Մյուս պատճառն էր` ազգային պետությունների առաջացման անկասելի գործընթացը:

Պատերազմներին իրենց բնույթով եղել են արդարացի և անարդարացի: Արդարացի են այն պատերազմները, որոնք նպատակ ունեն ազգն ազատագրելու մեկ այլ ազգի տիրապետությունից: Ազատագրական պատերազմների գլխավոր գաղափարը ազգերի ինքնորոշման բնական իրավունքն էր: Անարդարացի են այն պատերազմները,որոնք նպատակ ունեն բռնությամբ յուրացնելու այլ ազգերի տարածքները:

3․ Ձեր կարծիքով՝ որո”նք են պատերազմների գլխավոր պատճառները այսօր՝ 21-րդ դարում /գրավոր-բլոգային աշխատանք/․

Կարծում եմ, պատերազմի գլխավոր պատճառն է զավթել տարածքներ:  

Стандартный

Առաջադրանք.

1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները և համեմատեք դրանք ներկայիս ՀՀ իշխանության երեք ճյուղերի հետ:

Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական պետություն էր։ Երկրի բարձրագույն Օրենսդիր իշխանությունը գտնվում էր խորհրդարանի կամ Ազգային Ժողովի ձեռքին։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի գլուխ կանգնած էր Խորհրդարանի նախագահը։ Իր գոյության ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ունեցել է խորհրդարանի երեք նախագահ:

Հայաստանի Բարձրագույն Օրենսդիր մարմնի՝ Խորհրդարանի կողմից նշանակվում էին Հայաստանի գործադիր բարձրագույն մարմնի՝ ՀՀ կառավարության նախագահները՝ Վարչապետները, որոնց ներկայացրած կառավարության կազմերը՝ բաղկացած նախարարներից, որոնք նույնպես ընդունում էր խորհրդարանը: ՀՀ Կառավարությունները՝ ՀՀ վարչապետների գլխավորությամբ՝ հաշվետու էին ՀՀ Խորհրդարանին։

Որոշակի աշխատանք է կատարվել արդարադատության, դատական իշխանության համակարգի վերակառուցման ուղղությամբ։ Բարձրագույն դատական մարմիններն էին դատաստանական ատյանը՝ քաղաքացիական ու քրեական դեպարտամենտներով, և Սենատը, որը բաղկացած էր 2 վճռաբեկ դեպարտամենտներից՝ քաղաքացիական ու քրեական գործերը վերաքննելու համար։

Ներկայիս հետ նման է կառավարման ընթացքը: Այն ժամանակ էլ է եղել խորհրդարանական ներակայումս էլ: Այն ժամանակ էլ է ԱԺ-ն ընտրել վարչապետ հիմա էլ:


2. Ներկայացրե՛ք 1-ին հանրապետության կրթական համակարգըՀամեմատե՛ք այն ներկայիս ՀՀ կրթական համակարգի հետ /գրավորբլոգային աշխատանք/.

1918 թվականին հայերենն օրենքով ճանաչվեց պետական լեզու։ Ձևավորվեց պետական կրթական համակարգը։ Առաջին Հանրապետության ղեկավարները դիմեցին հայ մտավորականությանը՝ մասնակից լինելու կրթական համակարգի ձևավորմանը։ Շատ գործիչներ՝ Հ.Թումանյանը, Մ.Սարյանը, Հ.Աճառյանը և ուրիշներ արձագանքեցին և մասնակից դարձան կրթության համակարգի ձևավորմանը։ Գրեթե բոլոր գյուղերում սկսեցին գործել ծխական-տարրական դպրոցներ: Թերևս ամենակարևոր իրադարձությունը 1919 թվականին Երևանի պետական համալսարանի բացումն էր Ալեքսանդրապոլում։ Կրթության համար մեծ դեր խաղաց Նիկոլ Աղբալյանը: 

Стандартный

Մեր պատմության հանձնարարությունն էր` 1920-ը հայոց պատմության մեջ: Զավթողական պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ էր։  1920 թվի աշունն ողբերգական էր հայ ժողովրդի համար: 1920 թվականին  հայ-թուրքական պատերազմը Մեծ եղեռնի պատմության որպես շարունակություն էր: 1920 թվի այլընտրանքային պատմությունը հենց նրա համար էլ պետք էր, որ նորից վերապրեինք եղածը: 1920-ի ամռանը խորհրդային կառավարությունը առանձին-առանձին բանակցեց Լևոն Շանթի գլխավորած հայկական և նրանց  պատվիրակությունների հետ, աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը, ինչը հաջողություն չունեցավ:  Պատերազմն ավարտվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով։

Թշնամու արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։

Стандартный

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:

Սարդարապատի ճակատամարտը

Ճակատամարտն ավարտվել է թուրքական գերակշիռ ուժերի դեմ լիակատար հաղթանակով:

Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ-ին կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը:

Բաշ Ապարանի ճակատամարտը

Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:

Ղարաքիլիսայի ճակատամարտը

Հայկական զորքին օգնության են հասել Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Մարտերում աչքի են ընկել գնդապետներ Նիկոլայ Ղորղանյանի, Աթաբեկ բեյ Մամիկոնյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը, հերոսաբար զոհված շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները: Հայերը կրել են զգալի կորուստներ: Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան: 

Стандартный

Պարապմունքի թեման՝
-ՀՀ անկախության հռչակագիրը՝ որպես պատմական փաստաթուղթ

Մեր պարապմունքի թեման է՝ ՀՀ անկախության հռչակագիրը՝ որպես պատմական փաստաթուղթ: Ուսումնասիրեցի մի քանի հոդված, ինչպես նաև ունկնդրեցի մի քանի հոլովակ թեմայի շրջանակներում: 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: ՀՀ Անկախության մասին հռչակագիրը բաղկացած է 12 կետից:

Խորհրդարանը 1991թ. սեպտեմբերի 21-ին որոշեց Հայաստանի տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը: Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է: Անձամբ կարդացել և հնչեցրել է ՀՀ անկախության հռչակագիրը՝ խորհրդանշելով Հայաստանի առաջին հանրապետության պետական գործիչ Արամ Մանուկյանի և անկախության վերածնունդը։

Առաջադրանք.
-Դաս-պարապմունքի արդյունքները լուսաբանել բլոգում /գրավոր-բլոգային աշխատանք/.

Ունեցանք քննարկում, որի շրջանակներում քննարկեցինք ընթերցելու մշակույթը: Քննարկումը տվեց նոր տեղեկատվություններ։ Պարապմունքը սկսեց պատմական հին ժամանակաշրջանում գիր իմացող մարդկանց մասին խոսելով։ Հետո էլ խոսվեց հին ժամանակներում ընթերցանության իրավունք ունեցող մարդկանց մասին և, թե որն էր պատճառը, որ ոչ բոլորն ունեին այդ հնարավորությունը: Իմացանք, հին ժամանակներում գիրք հրատարակելու բարդության մասին։ Դրանք բարդ էր հրատարակելը, քանի որ պատմագիրները հիմնականում գրում էին մագաղաթի վրա: Քննարկեցինք մի քանի գրքերի մասին, թե որոնք են ավելի շատ ընթերցվում, քննարկեցինք նաև հին գրքեր, որոնք ներկայումս այդքան էլ չեն ընթերցվում: Քննարկումից պարզ դարձավ, որ ներկայումս ավելի շատ են կարդում, մարդիկ ընթերցում են՝ հոդվածներ, նորություններ, արկածային, սիրո, գեղարվեստական գրքեր: Քննարկումը նոր տեղեկություններ տվեց գրերի և ընթերցանության մասին:

Стандартный

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայոց ցեղասպանության հետևանքները:

Հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ պայքարում է իր նկատմամբ իրագործված ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար: Հայոց ցեղասպանության ընթացքում մարդկային կորուստները կազմեցին ավելի քան 1,5 միլիոն մարդ: Արևմտյան Հայաստանը հայաթափվեց: Եղեռնից փրկված արևմատահայերը սփռվեցին աշխարհով մեկ: Յուրացվեց հայության ստեղծած պատմամշակութային արժեքները: Թալանվեց հայ առաքելական եկեղեցուն պատկանող գույքը:


2. Ե՞րբ և ու՞մ կողմից է տրվել «ցեղասպանության» իրավական ձևակերպումը: Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են համարվում ցեղասպանություն:

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: 1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին: Ցեղասպանությունը մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով:
3. Ներկայացրե՛ք և գնահատե՛ք «Նեմեսիս» ծրագիրն ու դրա արդյունքները:

«Նեմեսիս», գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք պարագլուխներին: Մեծ Բրիտանիան նույնպես կալանք սահմանեց Մալթա աքսորված մի քանի անձանց նկատմամբ։

Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործում էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը:


4. Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն և հետևանքներ կունենա Հայոց ցեղասպանության միջազգային, այդ թվում՝ Թուրքիայի կողմից ճանաչումը:

Կարծում եմ՝ հայերի համար լավ կլինի, եթե ճանաչվի Հայոց ցեղասպանությունն: Դրանով կվերադարձնեն մեր պապենական Հայաստանի տարածքները:


5. Ներկայացրե՛ք հայերի ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրներն ու միջազգային կառույցները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Ռուսաստան, Հունաստան, Կանադա, Իտալիա, Վատիկան, Բելգիա, Ֆրանսիա, Պարագվայ, Արգենտինա,Մեծ Բրիտանիա և այլ շատ երկրներ ընդունեցին ցեղասպանությունը:









րտավազդ II-ը (Ք.ա 55-34 թթ): Նա նույնպես Արտաշեսյան արքայատոհմից էր: Նա գրել է ՛՛ողբերգություններ,ճառեր ու պատմական երկեր՛՛: 54 թվականին Հռոմը արևելք է ուղարկում Կրասոս զորավարին, որի նպատակն էր Պարթևստանի գրավումը: Քանի-որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի դաշնակից: Կրասոսը Արտավազդ  II-ից օգնություն է խնդրում (զորք), սակայն նա չի կատարում Արտավազդ II-ի պայմանները, որոնք Հայաստանի շահերից էին բծում: Բայց Մեծ Հայքի արքան նրան չի՛ օգնում: Եվ 53 թ-ին Կրասոսը սկսեց իր արշավանքը: Նույն թվականին Հռոմեական զորքը ՛՛Խառանի ճակատամարտում՛՛ ջաղջախիչ պարտություն է կրում: Սպանվում է նաև Կրասոսը: Բայց մինչ դա, Պարթևստանի Օրոդես II-ը Կրասոսի դեմ է ուղարկում Սուրեն զորավարին: Հայ և Պարթև արքաները բարեկամության դաշինք են կնքում: Դա ամրապնդում է պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II-ի քրոջ ամուսնությամբ: Արքաները  ներկայացում էին դիտում, երբ բերվում է սպանված Կրասոսի գլուխը: Իսկ Պարթևստանում 38թ-ին գահը զավթում է Օրոդես   II-ի որդի Հրահատը: Եվ նրա գահակալությամբ հայ-պարթևական դաշինքը խզվում է: Շուտով արևելք է արշավում մեկ այլ հռոմեական զորավար՝ Անտոնիոսը, ով նույնպես ծրագրավորում է նվաճել Պարթևստանը: Ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ II-ը: Անտոնիոսը 100000-անոց բանակով Ք.ա 36թ-ին սկսեց արշավը, սակայն պարտություն կրեց: Հռոմեացիները կորցրին 44000 զինվոր: Անտոնիոսի զորքը հետ է քաշվում Հայաստան: Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդում է Արտավազդ II-ի վրա: Ք.ա 34 թ. Անտոնիոսի զորքեր անակնկալ ներխուժում են Հայաստան: Հայոց արքան գնում է բանակցությունների արյունահեղությունից խուսափելու համար, սակայն խափեությամբ ձերբակալվում է և տարվում է Եգիպտոս: Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Արտավազդի որդին՝ Արտաշեց II-ը (Ք.ա 30-20թթ): Արտաշեսը չկարողացավ պայքարել հռոմեացիների դեմ, և Պարթևստանում ապաստան է գտնում: Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ը և իր ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը՝ Կլոեպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և իր ընտանիքը ընտրեց մահը: Անտոնիոսին արհամարհելով: Ք.ա 31թ-ին Արտավազդ II-ը և թագուհին մահապատժի ենթարկվեցին, իսկ նրանց երկու արքայորդիները մնացին պատանդ, ուղարկվեցին Հռոմ:
Աշտարակում գինեգործությունը տարածված գյուղատնտեսական ճյուղ է։ Անհիշելի ժամանակներից մարդիկ զբաղվել են խաղողագործությամբ և գինեգործությամբ։ Խաղողագործությունը ու գինեգործությունը ընտանեկան է, սերընդեսերունդ է փոխանցվել, իսկ մեզ կոնկրետ մեր պապիկից են պահպանվել  պատմություններ այգեգործության ու գինու մասին։ Մենք նույնպես շարունակում ենք զբաղվել այգեգործությամբ ու գինեգործությամբ։ Պատրաստում ենք երկու տեսակի գինի՝ կարմիր և սպիտակ։ Հետաքրքիր մի պատմություն կա պապիկից գինեգործության հետ կապված։ Նա իր բերքը հավաքում էր, լցնում էր տակառի մեջ և ամեն օր համտեսելով այն, փորձում էր համոզվել արդյո՞ք պատրաստ է գինին, թե ոչ։ Տաս օրվա ընթացքում ողջ տակառի գինին խմում է, և գինովցած փաթաթվելով այդ գինու տակառին ասում է.
Այ մեծ փոր, այս փոքր փորիս մեջ ո՞նց տեղավորվեցիր։
Ափսոսելով, որ ողջ տարվա բերքը նա խմել,օգտագործել է։
Սեփականաշնորհումից հետո մենք մեր խաղողի այգին նույնպես շարունակել ենք մշակել և ստացված բերքը օգտագործել ենք գինեգործության մեջ։ Մառանը պահպանվել է, գինին լցնում ենք տակառների մեջ և տեղում կազմակերպում վաճառք ու համտես։ Անցած 2018 թվականին «UNDP» գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրով, մեր տարածքը վերանորոգվել է, որտեղ էլ մենք կարող ենք ընդունել զբոսաշրջիկների և այլ հյուրերի։ Տրամադրվել են սարքավորումներ որպեսզի ավելի նուրբ, զբոսշրջիկի քիմքին վայել գինի ստանանք։ Նույն տարվա նոյեմբերի 10-ին եղել է պաշտոնական բացում և այդ պահից ընդունել ենք զբոսաշրջիկներ, հյուրասիրել ենք գինի, համտեսել են ու ստացել ենք բազմաթիվ դրական պատասխաններ, արձագանքներ։ Պապիկը զբաղվել է այգեգործությամբ 1930 թվականից և նույն ավանդույթը շարունակում ենք մենք մինչև այսօր։ Աշտարակը ունեցել է շատ խաղողի այգիներ, հիմնականում «Ոսկեհատ» տեսակի, որից պատրաստվել է գինի, և որի շնորհիվ Աշտարակում և հարակից գյուղերում կառուցվել է երեք գինու գործարան՝ Աշտարակի, Օշականի և Ոսկեվազի։ Պատրաստված գինին ցուցահանդեսներում միշտ զբաղեցրել է պատվավոր տեղ։ Բայց սեփականաշնորհումից հետո այդ այգիները բաժանվեցին և հիմնականում ոչնչացվեցին, ներկա պահին դրանք չկան, շատ քիչ այգիներ են պահպանվել։ Այժմ մենք փորձում ենք վերականգնել հին ու լավ ավանդույթները և պահպանելով մեր այգին մենք օրինակ ենք ծառայում ուրիշներին, որոնց մոտ նույնպես ցանկություն է առաջացել զբաղվել այգեգործությամբ և խաղողագործությամբ։ Պատրաստվում ենք հիմնել նաև խաղողի այգի «Ոսկեհատ» տեսակի, որը էնդեմիկ տեղային տեսակ է, բնորոշ տեղանքին, որից պատրաստվում է բարձր տեսակի գինի։ Մեր բացումից հետո մենք զգացել ենք, որ քաղաքում ակտիվացել է հետաքրքրությունը մառանների, գինու և գինու բակի նկատմամբ։ Քաղաքի այցելուները շատացել են։ Պատրաստվում ենք գինեգործության այս ճյուղը ավելի զարգացնել։
1- Վան (Ք.ա 9-7րդ դարեր)
2- Արմավիր (Երվանդունիներ 6-7 դարեր)
3- Երվանդաշատ (Երվանդունիներ 6-7 դարեր)
4- Արտաշատ (Ք.ա 2-1 դար Արտաշես I-ին)
5- Տիգրանակերտ (Տիգրան Մեծ)
6- Վաղարշապատ (Վաղարշ I-ին)
7- Դվին (Խոսրով II-րդ)
8- Բագարան (Բագրատունիներ 9-11 դարեր)
9- Կարս (Բագրատունիներ 9-11 դարեր)
10- Շիրակավան (Բագրատունիներ 9-11 դարեր)
11- Անի (961 թթ. եղել է հայոց մայրաքաղաք)
12- Երևան (1440 թվականին ձևավորվել է որպես քաղաք)
 
Հայրենիքը դա այն տարածքն է որտեղ յուրաքանչյուր ժողովուրդ սերընդեսերունդ ապրում և կերտում է իր պատմությունն ու մշակույթը: Հին ժամանակներում մարդիկ նախընտրել են ապրել կյանքին առավել նպաստավոր պայմաններով վայրերում: Կան ազգեր, որ ի սկզբանե բնակեցվել են որոշ տարածքներում: Այդպիսի հին ու բնիկ ազգերից են հայերը: Հայերի հայրենիքը կոչվում է Հայաստան, որն ընդգրկում է ամբողջ Հայկական Լեռնաշխարհը: Հայրենիքը ժողովրդի մեջ ամրագրվել է առասպելների, լեգենդների, և հետաքրքիր զրույցների շնորհիվ: Այնտեղ կան բարձր լեռնաշղթաներ, դաշտեր, հովիտներ: Այն հաճախ անվանում են լեռնային կղզի: Օտարները կոչել են ՝ Արմենիա, Ուրարտու, Սոմխեթի: Հայկական Լեռնաշխարհի սահմանները հյուսիս-արևմուտքում հասնում էին Պոնտոսի, հարավում Տավրոսի լեռնահամակարգին: Հյուսիսում Կուր գետն է, արևելքում Կասպից ծովը և Ուրմիա լիճը: Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվում է միջնաշխարհ: Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը Մեծ Արարատն է 5165 մետր և Փոքրը ՝ Սիսը 3925 մետր: Ըստ աստվածաշնչի համաշխարհային ջրհեղեղից հետո տապանը հանգրվանել է Արարատ լեռան գագաթին: ՀՀ ամենաբարձր լեռը ՝ Արագածն է 4096մ: Հայկական լեռնաշխարհի լեռները հանգած հրաբխային լեռներ են: Գագաթ Թոնդուրեկը գործող է:
Մեր հայրենիքի տարածքը ունի հարուստ ջրային պաշարներ: Մեր հայրենիքում կա  3 լիճ: Սևանալիճը հայտնի է իր քաղցրահամությամբ, այն ծովի մակարդակից բարձր է եղել 1916 մետր: Խորհրդային Հայաստանում անխնա օգտագործելու պատճառով այն նվազել է 20 մ: Այլ կերպ անվանել են Գեղամա ծով: Վանա լիճը այլ կերպ՝ Բզնունյաց ծովը հայտնի է Ախթամար կղզու վրա կառուցված Սուրբ Խաչ եկեղեցով, լճում բազմանում է տառեխ ձկնատեսակը: Լեռնաշխարհի ամենամեծ լիճը Ուրմիան է: Աղիության պատճառով այնտեղ չկա բուսականություն ու կենդանական աշխարհ: Վաղ ժամանակներում այն կոչել են Կապուտան ծով: Հայաստանի բնակլիմայական պայմանները բազմազան են: Ցածրադիր գոտիներում աճում են խաղող, ծիրան, դեղձ: Բարձրադիր գոտիներում աճում է գարի, ցորեն և հաճար: Կենդանիներից հայտնի է արջը, վարազը, աղվեսը և գայլը: Հայաստանի ընդերքը հարուստ է արծաթի, ոսկու, պղնձի, մոլիբդենի, աղի, շինքարի և ավազի հանքերով:
Նաև կան գետեր, որոնք սկիզբ են առնում Հայաստանից, դրանք են՝  Ճորոխը, Տիգրիսը, Եփրատը, Արաքսը և Կուրը:

Հայկական ավանդական խաղողագործության և գինեգործության զարգացման վրա կործանարար ազդեցություն ունեցան վաչկատուն տարբեր ցեղերի ասպատակություններն ու նվաճումները: Ըստ մահմեդականության՝ գինու և օղու արտադրությունը մեղք էր համարվում, խաղողը կարելի էր օգտագործել միայն թարմ վիճակում, պահածոներ քաղցրավենիքներ պատրաստելու համար: Անգամ 19-րդ դարի վերջում կրոնական այդ արգելանքը մահմեդականներին թույլ չէր տալիս ոչ միայն գինի կամ օղի պատրաստել, այլև խաղող վաճառել գործարաններին: Հենց այդ պատճառով էլ Երևանի նահանգում հայերի ու մահմեդականների խաղողի այգիները տարբերվում էին նույնիսկ վազերի տեսականիով: Հայերի այգիներում գերակշռում էին խաղողի տեխնիկական տեսակները, որոնցից գինի էին ստանում: Մահմեդականները մշակում էին սեղանի խաղողի տարբեր տեսակներ, որոնք հասունացման տարբեր ժամանակներ ունեին: Կովկասի ոչ մի խաղողագործական շրջան չունի տեսականու այն առատությունը, որն առկա է Արևելյան Հայաստանում: Այստեղ մինչև 19-րդ դարի վերջերը մշակվում էր հիմնականում տեղական տեսակներ: Միայն Էջմիածնի վանքապատկան հողերում 1893 թվականին տնկվել են Եվրոպայից ներմուծված Ալիկանտե, Կաբերնե, Մուսկաթ, Սեմիլյոն, Սապերավի, խաղողների 10.000 թփեր:  Նախապատերազմյան 1913 թվականին Հայաստանում խաղողի այգիների ընդհանուր տարածքը կազմել էր 9200 հեկտար: Հայաստանի Հանրապետությունում  խաղողագործության և գինու արտադրության ավանդական գոտիներն էին Արարատյան դաշտը, նրան հարող նախալեռնային գոտին, Հյուսիսարևելյան շրջանները, Վայոց ձորը և Սյունիքը: Հայաստանի խաղողի այգիների 64,3%-ը 1969 թվականին գտնվել է այստեղ, բերքը կազմում էր հանրապետության 81,8%-ը,որից տեխնիկական տեսակները կազմում էին 90,3%, իսկ սեղանինը 9,7%: Արարատյան դաշտի նախալեռնային գոտին ընդգրկում է Աշտարակի, Աբովյանի և Թալինի 95-1500 մետր բարձրության վրա գտնվող տարածաշրջանները: Հյուսիսարևելյան գոտին ընդգրկում է Թումանյանի, Նոյեմբերյանի, Իջևանի և Բերդի 500-1000 մետր բարձրության վրա գտնվող տարածաշրջանները:
Երևանի նահանգում 1888 թվականին կար խաղողի և մրգի օղեթորման 112 գործարան:
19-րդ դարի վերջում, գինի արտադրող մանր ձեռնարկություններից բացի, գործում էին Երևանի, Արտաշատի, Աշտարակի, Վաղարշապատի գինու գործարանները: Ռուս արդյունաբերող  Լ. Շուստովը 1899 թվականին գնեց Թայիրովի և մի քանի այլ գործարաններ և 20-րդ դարի սկզբին արտադրում էր կոնյակի և սպիրտի մոտ 50%-ը: Երկրորդ աշխարհամարտից հետո Հայաստանի խաղողագործական շրջաններում կառուցվեցին գինու նոր գործարաններ: Սակայն 1980-ականների վերջերին և հատկապես Խորհրդային Միության քայքայումից հետո գինու արտադրությունը Հայաստանում խիստ կրճատվեց: Չնայելով տնտեսական դժվարություններին, վերջին տասնամյակում նախկին գինու գործարաններն աստիճանաբար ընդլայնում են գինու արտադրման ծավալները: Դրանց կողքին հիմնվեցին փոքր և միջին կարողության բազմաթիվ նոր գործարաններ, որոնք այսօր մեծ համբավ ունեն: Նախկին խոշոր արտադրողների հետ մեկտեղ նոր ստեղծված գինեգործական ձեռնարկությունները ոչ միայն պահպանում են հայկական գինու արտադրության ավանդական եղանակները, այլև յուրացնում են գինու արտադրության ժամանակակից տեխնոլոգիաները և չափանիշները: 19-րդ դարում խաղողագործությունը Հայաստանի գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն էր՝ տարածված երկրի հարթավայրային և նախալեռնային գրեթե բոլոր գոտիներում: Զարգացած խաղողագործության պայմաններում, բնականաբար, մեծ տեղ էր հատկացվում գինու ստացման արտադրական կառույցներին՝ հնձաններին: Խաղողի վերամշակման հայկական ավանդական արտադրական կառույցները հայտնի են հնձան (…) և այլ անվանումներով: Ըստ ազգագրական նյութերի, մինչև 19-րդ դարի կեսերը, հնձանները հիմնականում այգիներում էին գտնվում: Միջնադարյան 20-րդ դարի սկզբի հնձանները, որոնք գտնվում էին այգիներում, առագաստի ուղղությամբ խաղողը ներս լցնելու համար, պատին՝ պատուհանի ձևով՝ երդիկի նման բացվածք էին ունենում: Հնձանի հիմնական բաղադրամասերն էին խաղող տրորելու հատվածը: Նրա առագաստը, գուբը, տաքարը և պատրաստի գինին պահելու կավե կարասներն օգտագործելուց առաջ օծում էին այծի ճրագույով: Սովորաբար խաղողը երեք օր թողնում էին,որպեսզի ջրաքամվեր: Խաղողը ճլմելը ծանր ֆիզիկական աշխատանք էր, որն, ըստ հայոց ավանդական կարգի, տղամարդիկ էին կատարում:
20-րդ դարի առաջին տասնամյակներին, գինու արտադրության ծավալների հետ կապված, փոփոխվում են նաև արտադրական կառույցները:
Մարդկանց կենցաղավարման մեջ սկսեց լայն տարածում ունենալ մառանային գինեգործությունը։ 19-20-րդ դարի մառաններ պահպանվել են Հայաստանի տարբեր շրջաններում։ Երևանի հատվածում այսօր գրեթե չեն պահպանվել, իսկ որոնք էլ կան, այժմ քանդման եզրին են։ Մեծ քանակությամբ մառաններ պահպանվել են Աշտարակ քաղաքում և հարակից գյուղերում (Օշական,Ոսկեվազ,Ոսկեհատ)։ Չնայած փոխվել են այդ մառաների ներկայիս գործառույթները, բայց դրանք պատմամշակութային, կենցաղավարման, և գինեգործության պատմության համար մեծ արժեք ներկայացնող կառույցներ են։
Մառան Աշտարակոում



1923 թվականին Երևանում այսպես կոչված ինքնավար համագումարը դատապարտեց անցյալ գործունեությունը և որոշում ընդունեց իր գոյությունը Խորհրդային Հայաստանում դադարեցնելու: Իոսիֆ Ստալինը հեռացնում էր հակառակորդներին նաև իր կուսակցությունից: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը զուրկ էր ինքնուրույ քաղաքական հարցեր մշակելուց: 1920-1930 թթ. Կենտկոմի քարտուղարներն էին Աշոտ Հովհաննիսյանը և Աղասի Խանջյանը:

Քաղաքական բռնություններ
Առաջին զանգվածային բռնությունը գործադրվեց  Հայ ապստամբության դեմ: 1920թ. ին Հայաստանից արտաքսվեցին 1400 սպաներ: Թովմաս Նազարբեկյանին, Մովսես Սիլիկյանին և ուրիշներ: Շատ գյուղացիներ <<կուլակներ>>դեմ էին հակադրական կոլեկտիվացմանը: Նրանք էլ արտաքսվեցին: 1930 թվականին արտաքսվել էր շուրջ 1100 գյուղացիական տնտեսություններ: Բռնություն կիրառվեց շատ հոգևորականների նկատմամբ, 1930-ին ստեղծվեց նոր բռնության ալիք, 1936-38 թվականները կոչեցին <<Սև տարիներ>>: Հարյուրավոր եկեղեցիներ փակվեցին: Կենտկոմի առաջին քարտուղար Ազասի Խանջյանը սպանվեց 1936 թվականին: Անդրկովկասի երկրային կոմիտեյի քարտուղար Իոսիֆ Ստալիննի Դրածո Լավրենտա Բերիա: Հորինվեցին կեղծ գործեր որում կային Եղիշե Չարենցը, Գուրգեն Մահարին և Ակսել Բակունցը: Նրանք ձեռբակալվեցին: 1937 թվականին հարցաքննության ժամանակ 3-րրդ հարկի լուսամուտից իրեն նետեց Սահակ Տեր-Գաբրիելյանը, Հայաստանի կառավարության նախկին նախագահը: Այդ պատճառով Իոսիֆ Ստալինը նամակ գրեց Կենտկոմի բյուրոյին, ավելի խստացնել կարգերը և թույլ չտալ հայ ժողովրդի թշնամիներին ազատ թրև գալ և վնասել: Միայն 1937 թվականին ձեռբակալվեցին 5000 մարդ, որի 67 %ը արժանացավ գնդակահարման
Անդրկովկասի երեք երկրների միջև տարածքային հիմնախնդիրները լուծելու համար գործում էր հանձնաժողով ՝ Սերգեյ Կիրովի նախագահությամբ: Թիֆլիսում կայացած հանձնաժողովում, Հայաստանի ներկայացուցիչ ՝ Ալեքսանդր Բեկզադյանը, առաջարկեց զիջումների գնալ: Հայաստանին միացնել ԼՂՀ-ն, բայց ցավոք Վրաստանը և Ադրբեջանը համաձայն չէին:
Հայկական տարածքների հարցը 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերում:
Թուրքիան առիթից օգտվում էր Հայկական հարցի շուրջ օգնություն կորզել, ոչ միայն Անտանտի երկրներից այլև Ռուսաստանից: Ամեն ինչ անում էր որպեսզի խնդիրը լուծվեր իր օգտին, հակառակ դեպքում սպառնալով անցնել Անտանտի կողմը: Ռուսաստանը նվիրաբերեց հայկականը հողերը Թուրքիային: Ասելով ՝, որ ստիպված է զոհաբերել հայ աշխատավորների շահերը (Վ. Լենին): 1921թ. ին Մոսկվայում կայացան Ռուս-Թուրքական բանակցությունները, որոնք վերջացան եղբայրության պայմանագրի ստորագրությամբ: Հայկական պատվիրակությունը զրկվել էր բանակցություններին մասնակցելուց: Հայերը նախատեսել էին վերադարձնել Կարսի, Ալեքսանդրապոլի և Սուրմալույի գավառը: Թուրքերը միայն զիջեցին Բաթումը, այն էլ Վրաստանին: Այսպիսով Արևմտյան Հայաստանը և Կարսի մարզը թուրքաբնակ էր: Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Հայաստանը մնաց 29 հազ. քառ. կմ.: Կարսում կայացող բանակցություններում Հայաստանի պատվիրակության զեկավարն էր Ասքանազ Մռավյանը: Բնկանաբար հայերի պահանջները չէին ընդունվի և պարտադրվեց հայերին ճանաչել իրենց հեղերի կորուստը:
Լոռի և Ջավախք
Ապստամբությունը ղեկավարելու համար Զարաքիլիսայում ստեղծվեց շտաբ ՝ Հովսեփ Լազարյանի գլխավորությամբ: 1921-ին սկսվեց և տևեց 3 օր և Լոռին ազատագրված էր: Այդ ժամանակ Վրաստանը խորհրդայնացվեց և Ռուսաստանը հետ քաշվեց Անդրկովկասից: Հայ-վրացական խնդիրներն էր Ջավախքը (Ախալքալաքը): Հայաստանը պահանջեց հետ վերադարձնել Ջավախքը, բայց Վրաստանը մերժեց, պատճառաբանելով ՝, որ Հայաստանին զիջվեց Լոռին, իսկ Ջավախքը պետ է լինի Վրաստանի կազմում: Այդ ոգով էլ որոշվեց որոշում 1921թվականին:
Նախիջևանի հիմնախնդիրը
Հայաստանի խորհրդայնացման օրն, իսկ Ադրբեջանը որոշեց, որ Նախիջևանը և ԼՂՀ-ն Հայստանից անբաժանելի մասեր են: Սակայն ըստ Մոսկվայի պայմանագրի ՆԱխիջևանը պետք է լիներ Ադրբեջանի խնամակալության տակ, բայց իշխանությունը նվաճեցին թաթար բեկերն ու խաները: Իսկ այժմ Նախիջևանը բացարձակ հայաթափված է:
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սևրի պայմանագիր

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Անհայրենիք դարձաձ մի ժողովրդի համար չկա ավելի բարձր և նվիրական նպատակ, քան իր հայրենիքի` իր հավիտենական սեփականության վերստացումը:
4. Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն: Այս երկուսի ճակատագիրը նույնացած է:
5. Բավական չէ հիացիկ վերաբերմունք, անգամ պաշտամունք ունենալ դեպի անցյալ սերունդը – պետք է գերազանցել նրան: Հենց սա է հարգանքի այն պսակը, որ յուրաքանչյուր հետնորդ պարտավոր է դնել նախնյաց հիշատակների կոթողին:
6. Միշտ էլ պարտվել են այն ազգերը, որոնք ունեցել են մեկ հենարան – քանակը: Կռվադաշտը միշտ էլ պատկանել է որակին: Նրան են պատկանում վաղվա հաղթանակները:
7. Հոգեբանորեն անհայրենիք է նա, ով պատրաստ չէ ամեն վայրկյան մեռնելու իր հայրենիքի համար:
8. Ազգերը չեն ունեցել և պիտի չունենան ավելի մեծ թշնամի, քան նյութապաշտ առաջնորդը:
9. Անբարոյական է իրեն երջանիկ զգացող անհայրենիքը, լինի դա անհատ, թե ժողովուրդ:
10. Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում – կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում:



Արտաշեսյանների արքայատոհմը
Արտաշես 1ին Ք.ա. 189-160թ.
Արտավազդ 1ին Ք.ա. 60-115թ.
Տիգրան 1ին Ք.ա. 115-95թ.
Տիգրան 2րդ մեծ Ք.ա. 95-55թ.
Արտավազդ 2րդ Ք.ա. 55-34թ.
Արտաշես 2րդ Ք.ա. 30-20թ.
Տրդատ 1ին 66-88թ
Սանատրուկ 88-110թ
Վաղարշ 1ին 117-140
Վաղարշ 2րդ 185-198
Խոսրով 1ին 198-215
Տրդատ 2րդ 216-252
Խոսրով 2րդ հայտնի չէ
Տրդատ 3րդ 287-330

Խորհրդային Հայաստանը
2-րդ աշխարհամարտից հետո սկսվեց սփյուռքահայերի տեղափոխման շրջանը: 1950թ.ին մեծ թվով հայեր արտագաղթեցին: Հայերը Եգիպտոսում, Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Արևելքի մահմեդական երկրներում, Հոլանդիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում համալրեցին հայկական համայնքներ:
Տարբեր երկրների մեծ և փոքր քաղաքներում, հայ գաղթականները ստիպված էին սկսել ամեն ինչ նորից: 2րդ-համաշխարհայինից հետո մեծացան զգալիորեն ուսանողների, մասնագետների, ծառայողների և գործարարների քանակը: 1960-ին Լիբանանի արդյունաբերական ձեռնարկությունների 18%-ը և արհեստավորական ձեռնարկությունների 43%-ը հայերի ձեռքում էր: Հայկական համայնքներում միշտ կարևոր է եղել ազգային կրթությունը: 1920-ից Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Իրանում հիմնվել են հայկական դպրոցներ:
Բեյրութում ՝ Դարուհի Հակոբյանի անվան դպրոցը:
Հալեպում ՝ Նազարյան Գալուստ Գյուլբենկյանի անվան դպրոցը:
Թեհրանում ՝ Մարի Մանուկյանի անվան դպրոցը:
Ի շնորհիվ օտար երկրներում հայկական համայնքների և դպրոցների բացման սփյուռքահայերի համար ցայսօր հայերենը հաղորդակցվելու բնական միջոց է:
Պատահական չէ, որ այնտեղ հրապարակվել են շատ թերթեր և ամսագրեր:
Միայն Հալեպում 28 տպարան կար:
Բեյրութում – <<Զարթոնք>> <<Ազդակ>>:
Թեհրանում – <<Ալիք>>
Կահիրեյում- <<Արև>>, <<Յուսաբեր>>

Սկզբնական շրջանում գաղթականների համար շատ բարդ էր նոր բնակությունը հաստատելու Արևմուտքի արագ զարգացող երկրներում: Չունենալով որակավորում ստիպված էին աշխատել որակավորում չպահանջող և քիչ վարձատրվող աշխատանքներով: Ներգաղթած հայերի  համար բարդ էր պատկերացում ունենալը օտար երկրների կյանքի մասին, բացի այդ էլ շատ խորթ էր: Բայց հետագա տարիներիին հայերը իրենց օրինապահության և աշխատասիրության շնորհիվ դարձայ լիիրավ քաղաքացիներ






ուրգեն Մահարին ծնվել է 1903 թվականի օգոստոսի 1-ին նոր տոմարով՝ 
14 Արևմտյան ՀայաստանիՎան քաղաքում: Գ. Մահարին դեռ 8 տարեկան էր, երբ նրա քեռին իբր թե պատահական արձակված կրակոցից սպանում է հորը։ Նախնական կրթությունը ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» վարժարաններում։ 1915 թվականի Վանի հերոսամարտից հետո գաղթել է Արևելյան Հայաստան։ Գաղթի ճանապարհին պատանի Գուրգենի քեռին լքում է սեփական մորը, քրոջն ու քրոջ ընտանիքին՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին, ապա մահանում է Գուրգենի տատը։ Արևելյան Հայաստանում Մահարին մեծանում է Երևանի ու Դիլիջանի որբանոցներում և հետագայում սովորում Երևանի պետական համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետում[2]։ Մի քանի տարի անց նա գտնում է իր կորած մորն ու մյուս հարազատներին։1918 թվականից բանաստեղծություններ է տպագրել Աշխատանք, ՎանՏոսպև այլ թերթերում։ Գ. Մահարին որբանոցային կյանքի թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ 1935 թվականին Գ. Մահարին ամուսնացել է մի հայուհու հետ: 1936 թվականին ծնվել է նրանց որդին` Գրիգորը: Ցավոք, գրողին վիճակված չէր ընտանեկան երջանկություն: Նրա գրական գործունեությունն ընդհատվում է 1936թվականի oգոստոսի 9-ին, երբ անհիմն մեղադրանքով ստալինյան բռնաճնշումների արդյունքում նա դատապարտվել է 11 տարվա բանտարկության և հայտնվել հեռավոր Սիբիրի կալանավայրերում։ Առաջին բանտային աքսորից Գ. Մահարին վերադարձել է 1947 թվականին, երբ արդեն մահացել էր նրա մայրը, իսկ կինը հրաժարվել էր նրանից։ Բանտային աքսորից վերադառնալուց ուղիղ 444 օր հետո՝ 1949 թվականին, Գ. Մահարին կրկին աքսորվել է Սիբիրորպես անբարեհույս տարր, բայց այս անգամ իբրեւ ազատ աքսորյալ։ Այս անգամ նրան թույլատրվել է կարդալ ու գրել։ Աշխատել է որպես խոզապահ եւ միաժամանակ գրել է «Երիտասարդության սեմին» վիպակը։ Այս աքսորի ժամանակ էլ նա ծանոթացել է իր երկրորդ կնոջ՝ լիտվուհի Անտոնինա Պովիլայտիտեիհետ։ Նրանք ամուսնացել են 1952թվականին, ունեցել մեկ որդի` Գուրգեն կրտսերը, որը մահացել է պատանի հասակում և մեկ դուստր` Ռութա-Նազիկը, որը հիվանդությունից մահացել է մանուկ հասակում1954 թվականին Գ. Մահարին կնոջ և ուրիշ հայ գրողների հետ Վահրամ Ալազան, Վաղարշակ Նորենարդարացվել է և վերադարձել Երևան, որտեղ ապրել ու ստեղծագործել է մինչեւ մահըԱյդ տարիներին նա գրել է իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը (հրատարակվել է 1986 թ. Բեյրութում, այնուհետև՝ 1988 թ. Երևանում) և «Այրվող այգեստաններ» վեպը (1966 թ.)։ 1959 թվականինին լույս են տեսնում Մահարու «Հնձաններ» բանաստեղծությունների, 1962 թ.՝ «Լռության ձայնը» պատմվածքների ժողովածուները։ Մահարին գրել է նաև «Մարդը՝ մարդուն…», Կոմիտասին նվիրված «Երգ մահու և անմահության» թատերգությունները, «Չարենց նամե» (1968 թ.), «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին» (1971 թ.), «Վիլյամ Սարոյանի հետ» (1960), «Արծիվ Նաիրի» (1960), «Վարդան Աճեմյանի հետ» (1966), «Ակսելյան քանդակներ» դիմանկարանյին-հուշագրական գրքերը։ Նրա կյանքի վերջին տարիները խաղաղ չեն անցել: «Այրվող այգեստաններ» վեպի լույս տեսնելուց հետո Մահարին հակադրվում է վեպը կարդացած վանեցիներին, որոնք նրան մեղադրում էին Վանն ու վանեցիներին ծաղրելու մեջ: Նրան սուր քննադատության են ենթարկում նաև գրողները: Հոգեկան ծանր ապրումներն ու աքսորավայրերում քայքայած առողջությունը տեսնում են իրենց գործը: Մահարին ծանր հիվանդանում է և բուժման համար տեղափոխվում Լիտվայի Պալանգա առողջարանական քաղաք, որտեղ էլ նա կնքում է իր մահկանացուն 1969թվականի հուլիսի 17-ն, 66 տարեկան հասակում։



Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.Իսկ1878 թվականի փետրվարի 19-ին կնքված ՍանՍտեֆանոյիպայմանագրում արծարծվեց նաև XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական բովանդակությունը կազմող Հայկական հարցը։ Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևի ու Ա. Նելիդովի, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշայի ու Սահադուլլահ բեյի կողմից։ Արևմտահայ շատ գործիչներ՝ հոգևորականներ, հայոց Ազգային ժողովի երեսփոխաններ, այդ թվում ժողովի ատենապետ Ստեփան փաշա Ասլանյանը, Սաֆվեթ փաշայի խորհրդական, դիվանագետ Սարգիս Համամջյանը Հայկական հարցի լուծման ակնկալությամբ հանդիպումներ ունեցան ՍանՍտեֆանոյի ռուսական պատվիրակության ղեկավար կոմս Ն. Իգնատևի հետ։ Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները
  • Բարձր դուռը պարտավորվում էր ԱրևմտյանՀայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիայինվերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)
  • Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)
  • Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)
Պայմանագրի համաձայն.՝




Խորհրդային Միության հերոսՍովետական Միության հերոս՝ (ռուսերեն՝ Герой Советского Союза) կոչումը ԽՍՀՄում գերազանցության բարձրագույնաստիճանն էրկոչումոր շնորհվում էր խորհրդային պետությանն ուհասարակությանը մատուցած անձնական կամ կոլեկտիվ այնպիսիծառայությունների համարորոնք կապված են հերոսական սխրանք կատարելուհետ։ Սահմանվել է ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի (ԿԳԿ) 1934 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ՝ որպես պատվավոր կոչում։ ԽՍՀՄ ԳերագույնԽորհրդիՆախագահության 1939 թվականի օգոստոսի 1-ի հրամանագրովԽորհրդային Միության հերոսին հատկապես տարբերելու նպատակովսահմանվել է «Ոսկե աստղ» մեդալ։ 


Արցախի Շուշի քաղաքի ծնունդ Նելսոն Ստեփանյանը և 1941-1945 թթ. Խորհրդագերմանական պատերազմիավարտական փուլում խորհրդային 10 ռազմաճակատներից մեկի հրամանատար, հետագայում՝ Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ, Ուտիք նահանգի Չարդախլու գյուղի ծնունդ ՀովհաննեսԲաղրամյանը՝ երկու անգամ[1]:
Խորհրդային Միության մարշալՀովհաննեսԲաղրամյանը, Խորհրդային Միության նավատորմիծովակալՀովհաննես Իսակովը, Խորհրդային Միության Զինված Ուժերի զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ ՀամազասպԲաբաջանյանը և ԽՍՀՄ Բալթյան նավատորմի օդուժի փոխգնդապետ, զորագնդիհրամանատար ՆելսոնՍտեփանյանընշանավոր հայեր են, որոնց շնորհվել է այդ բարձր կոչումը:



Հայադրբեջանական հարաբերությունները պատմական և քաղաքականպատճառներով այժմ գտնվում են լարված վիճակում։ Երկրների միջևպաշտոնական դիվանագիտական հարաբերություններ այժմ հաստատված չեն։Հարևան երկրների պաշտոնական հարաբերություններ ունեին 19181921 թվականներիներբ կարճատև անկախություն ստացան Ռուսականկայսրությունիցորի արդյունքում ձևավորվեցին Հայաստանի ԴեմոկրատականՀանրապետությունը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Այդհարաբերությունները գոյություն ունեին սկսած 1917 թվականի Ռուսականհեղափոխությունից մինչև Անդրկովկասի գրավումը և օկուպացումը Ռուսականկայսրության ժառանգորդ Խորհրդային Միությանկողմից։ Հայաստանի ևԱդրբեջանի միջև տեղի ունեցած երկու պատերազմների արդյունքում՝ 1918–1921 թթև 1988-1994 թթ., երկկողմ հարաբերություններըավելի ճիշտ ասածհարաբերությունների բացակայությունըվերջնականապես ձևավորվել ենԱրցախյան հակամարտության ընթացքում։ Այժմ երկրների միջև չկան որևէդիվանագիտական հարաբերություններ։



Հայաստանի և Վրաստանի տնտեսական համագործակցությունը հիմնականում ներառում է տարանցման և վրացական տարածքով դեպի Հայաստան և հակառակը ապրանքաշրջանառության, ինչպես նաև Վրաստանի տարածքով էներգառեսուրսների ներկրման հարցերը։
Վրաստան-Հայաստան ապրանքաշրջանառությունն իրականացվում է երկաթուղու մեկ ճյուղով և երկու հիմնական ավտոճանապարհներով՝ Բագրատաշենի և Բավրայի անցակետերով (երրորդ անցակետը՝ Գուգութին, Հայաստանի Տաշիրի մարզի և Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի սահմանին, աննշան դեր է կատարում ապրանքաշրջանառության մեջ)։ Գոյություն ունեն բարձրավոլտ մի քանի էլեկտրագծեր, որոնք միացնում են Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերը։ Վրացական տարածքով է անցնում «Հյուսիս-Հարավ» գլխավոր գազատարը, որով Ռուսաստանից գազ է մատակարարվում Հայաստանին։ «Արտաքին աշխարհից» Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ապրանքաշրջանառությունն իրականացվում է գերազանցապես Փոթիի և Բաթումի նավահանգիստներով և թուրքական ավտոճանապարհով (Վալեի և Սարփիի անցակետեր, ակնկալվում է, որ անցակետ կբացվի Կարծախում)։ Վրաստանի տարածքով հայկական բեռների տարանցումն Ադրբեջանից, շարունակվող ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի շրջափակման պայմաններում, ներկայում գործնականում անհնար է։՝՝

Սեպտեմբեր 10-15

Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում  Իրանական բարձրավանդակն է: Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք,  լեռնաշխարհի  հյուսիսում Մեծ Կովկասյան լեռնաշղթան է, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ Կուր-Արաքսյան դաշտավայրը, որը հատում է Կասպից ծովը,  հյուսիսում Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները։ Հայկական լեռնաշխարհը զբաղեցնում է 400² կմ։ Հայկական լեռնաշխարհը շրջապատից առանձնացած է բարձր լինելու պատճառով և կոչվում է լեռնային կղզի: Միջին բարձրությունը՝ 1700 մետր է։ Հայկական լեռնաշխարհի  ամենամեծ լեռներն են,  մեծ Մասիսը  5165 մետր,  Սաբալանը 4811 մետր, Ջիլոն 4135 մետր, Արագածը 4090 մետր,  և Սիփան լեռը 4058 մետր։ Հայկական լեռնաշխարհի հինգ ամենամեծ գետերն են Եփրատը, Տիգրիսը, Կուրը, Արաքսը, ճորոխը և երասխը։ Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լճերն են Սևանա լիճը, Վանա լիճը, Ուրմիո լիճը և Չլդըր լիճը։ Մեծ Հայքի 15 նահանգներն են Բարձր Հայքը, Ծոփքը, Աղձնիքը, Տուրուբերանը, Կորճայքը, Մոկքը, Պարսկահայքը, Վասպուրականը, Սյունիքը, Արցախը, Փայտակարանը, Ուտիքը, Գուգարքը, Տարքը և Այրարատը։