Արտաշիսյանների արքայատոհմ
Արտաշիսյան արքայատոհմը գահակալել է մ. թ. ա. 189 – մ. թ. 1 թթ-ին: Նրանց օրոք Մեծ Հայքիթագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին: Արքայատոհմը կոչվել էհարստության հիմնադիր արքա Արտաշես Ա-ի (մ. թ. ա. 189 թ. – մոտ160 թ.) անունով:
Հռոմեական հանրապետությունը վարում էր ծավալապաշտական քաղաքականություն ևցանկանում էր ծավալվել դեպի արևելք, սակայն դրան խանգարում էր Սելևկյան տերությանգոյությունը։ Մ․թ․ա․ 190 թվականին Մագնեսիա քաղաքի մոտ Հռոմի և Սելևկյան տերությանմիջև տեղի է ունենում վճռական ճակատամարտ, որտեղ Հռոմը ջախջախիչ հաղթանակ էտոնում և թուլացնում Սելևկյան տերությանը։ Օգտվելով հարմար առիթից՝ Արտաշեսը ՄեծՀայքում, իսկ Զարեհը Ծոփքում վերականգնում են հայոց պետականությունը, իսկ Հռոմըանմիջապես ճանաչում է այն, քանի որ իր շահերից էր բխում Սելևկյան տերության թուլացումըև մասնատումը։ Ի վերջո՝ մ․թ․ա․ 188 թվականին Հռոմի և Սելևկյան տերության միջև կնքվում էԱպամեայի հաշտության պայմանագիրը։ Մ․թ․ա․ 185 թվականին Արարատյան դաշտում՝Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում, կառուցվում է Արտաշատ մայրաքաղաքը, որի տեղըընտրել է կարթագենցի նշանավոր զորավար Հաննիբալը։ Արտաշեսը Արտաշատումկառուցում է նաև հայոց երկրի հովանավոր աստվածուհու Անահիտի տաճարը։
Արտաշեսից հետո՝ շուրջ 65 տարի պատմիչները մեզ փոխանցում են շատ կցկտուրտեղեկություններ, որոնք միայն մակերեսորեն են անդրադառնում Արտավազդ Ա-ի և ՏիգրանԱ-ի կառավարման շրջանին։
Պատմիչները ենթադրում են, որ Արտավազդը և Տիգրանը եղբայրներ էին։ Մ․թ․ա․ 120-115 թվականներին պատերազմ է տեղի ունենում հայերի և պարթևների միջև, որը ավարտվում էհայկական կողմի պարտությամբ։ Պարթևները պատանդ են պահանջում, և քանի որԱրտավազդը ժառանգ չուներ նա պատանդ է հանձնում իր եղբոր՝ Տիգրան Ա-ի որդուն՝Տիգրան Արտաշեսյանին:
Արտավազդ Ա-ի մահից հետո արքա է դառնում Տիգրան Ա-ն, որի ժամանակ զարգանում էտնտեսությունը և շինարարությունը։ Նա մահանում է մ․թ․ա․ 95 թվականին, և նույն թվականինէլ Տիգրան Բ Մեծը վերադառնում է Արտաշեսյանների թագավորություն և բազմում հայոցգահին։
Տիգրան Մեծը իր գահակալությունը սկսեց 45 տարեկան հասակում: Մ․թ․ա․ 95 թվականինՏիգրան Բ Մեծը թագադրվում է Աղձնիք նահանգում։ Տիգրան Մեծը իր պապի նման նույնպեսցանկանում էր իր թագավորության սահմաններում ներառել ամբողջ հայկականտարածքները։ Այդ տարածքների մեծ մասը Արտաշես Ա-ն արդեն միավորել էրԱրտաշեսյանների թագավորությանը, սակայն դեռևս նրա սահմաններից դուրս էին գտնվումԾոփքը, Կոմմագենեն և Փոքր Հայքը։
Տիգրան Մեծն իր թագավորության օրոք գրավում է շատ տարածքներ և այդպիսովՀայաստանը վերածելով հզոր պետություն: Սակայն Հռոմը դժգոհություն է հայտնում և սկսվումէ պատերազմ, որի առաջին փուլում հայերը հաղթում են, բայց երկրորդ փուլում այլևսչդիմադրելով՝ պարտվում են: Այսպիսով մ․թ․ա․ 66թ.-ին Արտաշատում կնքվում է միպայմանագիր, ըստ որի՝
- Մեծ Հայքը պետք է վճարեր 6000 տաղանդ ռազմատուգանք
- Մեծ Հայքը պետք է հրաժարվեր իր բոլոր արտաքին նվաճումներից ի օգուտ Հռոմի, բացի Հյուսիսային Միջագետքից և պահպաներ միայն բուն հայկական սահմանները
- Հայոց արքաները պետք է նշանակվեին Հռոմի համաձայնությամբ
- Տիգրան Կրտսերը դառնալու էր Ծոփքի արքա
- Տիգրան Մեծի մահից հետո Տիգրան Կրտսերը պետք է ժառանգեր հոր գահը
- Հռոմը հռչակվում էր «Հաստանի դաշնակից և բարեկամ»
Այսպիսով՝ Տիգրան Մեծը հնարավորություն է ստանում զբաղվել շինարարականաշխատանքներով և խաղաղ թագավորել մինչև իր մահը՝ մ․թ․ա 55 թվականը:
Տիգրան Բ Մեծին հաջորդել է որդին՝ Արտավազդ Բ-ն:
Արտաշիսյան հարստության վերջին հզոր ներկայացուցիչը Արտաշես Բ-ն էր՝ Արտավազդ Բ-իթագաժառանգ որդին: Նա, գլխավորելով Հռոմի դեմ պայքարը և վերականգնելով դաշինքըՊարթևաց թագավոր Հրահատ IV Արշակունու հետ, մինչև մ. թ. ա. 31 թ. ոչ միայն ազատագրել էՄեծ Հայքը հռոմեական զավթիչներից, այլև ջախջախել է նրանց հետ գործակցողԱտրպատականի թագավոր Մար Արտավազդին ու նրա տերությունը միացրել Հայոցթագավորությանը: Հռոմի կայսր Օգոստոս Օկտավիանոսը վճռել է տապալել Արտաշես Բ-ին, և մ. թ. ա. 20 թ-ին հռոմեացիները կազմակերպել են Հայոց թագավորի սպանությունը: ՀաջորդԱրտաշիսյանները եղել են հիմնականում Հռոմի դրածոներ: Արտաշես Բ-ին հաջորդել է նրակրտսեր եղբայրը՝ կայսեր պալատում դաստիարակված Տիգրան Գ-ն:
Արտաշատում նրա հանդիսավոր թագադրումը Հռոմում համարել են որպես մեծ նվաճում ևնշել շուքով: Հատվել են ոսկե և արծաթե դրամներ՝ «Հայաստանը նվաճված» լատիներենմակագրությամբ, իսկ նշանավոր բանաստեղծներ Օվիդիոսը, Հորացիոսը, Վերգիլիոսը գրել եններբողներ: Հայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել էԱտրպատականը և այնտեղ էլ գահ բարձրացրել իր դրածոյին՝ Մար Արտավազդի որդիԱրիոբարզանին: Սակայն Տիգրան Գ-ն չի դարձել Հռոմի հլու կամակատարը. մ. թ. ա. 10 թ-ինհրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն: Տիգրան Գ-իքաղաքականությունը շարունակել է նրա որդին ու հաջորդը՝ Տիգրան Դ-ն: Անհանգստացած` Օգոստոս կայսրը գահընկեց է արել Տիգրան Դ-ին և թագավոր հռչակել նրա հորեղբորը՝Արտավազդ Գ-ին: Վերջինս, որը շուրջ քառորդ դար ապրել էր Հռոմում, կառավարել էհռոմեական օրենքներով, թալանել պետական գանձարանը: Հայերն ապստամբել և տապալելեն Արտավազդին, իսկ նրան պաշտպանող հռոմեական լեգեոններին արտաքսելՀայաստանից: Կրկին գահ է բարձրացել Տիգրան Դ-ն, այս անգամ քրոջ՝ Էրատոյի հետ: 1 թ-ինՏիգրան Դ-ն զոհվել է Հայաստան ներխուժած կովկասյան հրոսակ ցեղերի դեմ պայքարում, իսկ Էրատոն հրաժարվել է գահից: Այդպես վերացել է Արտաշիսյան հարստությունը, որիննպաստել է նաև արքայատոհմի արական ճյուղի ընդհատումը:
Մշակույթ
Կան հիմնավոր կասկածներ, որ Արտաշեսյանների թագավորությունում գոյություն է ունեցելհայատառ մեհենագրություն, որը, սակայն, օգտագործվել է միայն մեհենագրություններիժամանակ, իսկ պետական գրագրության մեջ հիմնականում օգտագործվել է հունարեն ևարամերեն։ Արտաշես Ա-ի կողմից թողնված սահմանաքարերը, որոնցից 10-ից ավելհայտնաբերվել են Սևանա լճի ավազանում, Հարավային Սյունիքում և Սպիտակում, գրված էեղել արամեատառ:
Արտաշեսյաների ժամանակ մեծ զարգացում ապրեց թատրոնը։ Արտավազդ Բ-ի ժամանակԱրտաշատում կառուցվում է հունական ոճի բացօթյա ամֆիթատրոն, որտեղ կատարվում էինհունական թատերախաղեր և հայ հեղինակների գործերը։ Հայտնի է, որ մ․թ․ա․ 53 թվականինԱրտաշատի ամֆիթատրոնում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը, որի մասին մեզ են հասել հետաքրքիր տեղեկություններ։ Հայ-պարթևական դաշինքը կնքելուցհետո հայոց Արտավազդ և պարթև Որոդես Բ արքանները միասին տոնում էին դաշնագրիկնքումը և ողբերգություն էին դիտում Արտաշատի ամֆիթատրոնում, երբ ներս է մտնում հույնդերասան Յասոն Տրալացին և նրանց ոտքերի տակ գլորում պարտված և գլխատվածԿրասոսի գլուխը։
Հայոց դիցարանը ղեկավարվում էր գլխավոր եռյակի կողմից․ Արամազդը՝ աստվածներիհայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը, Անահիտը՝արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին, Վահագնը՝ պատերազմի, քաջության ևհաղթանակի աստվածը։ Հեթանոսության շրջանում 3 գլխավոր աստվածություն ունենալըհետագայում հեշտացրեց սուրբ Երրորդության ընկալումը հայ ժողովրդի կողմից:
Հայ հին դիցարանը չի ունեցել չար աստվածներ, որը դրա առանձնահատկություններից է։ Չարդիցաբանական կերպարներ չեն եղել հոգիներից բարձր մակարդակի վրա։
Արտաշիսյանների արքայացանկը
Արտաշես Ա — մ. թ. ա. 189 թ. – մոտ 160 թ.
Արտավազդ Ա — մ. թ. ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.
Տիրան (Տիգրան Ա) — մ. թ. ա. մոտ 115 թ. – 95 թ.
Տիգրան Բ Մեծ — մ. թ. ա. 95 – 55 թթ.
Արտավազդ Բ — մ. թ. ա. 55 – 34 թթ.
Արտաշես Բ — մ. թ. ա. 30 – 20 թթ.
Տիգրան Գ — մ. թ. ա. 20 թ. – մոտ 8 թ.
Տիգրան Դ — մ. թ. ա. մոտ 8 – 5 թթ. և մ. թ. ա. 2 – 1 թթ.
Արտավազդ Գ — մ. թ.ա. 5 – 2 թթ.
Տիգրան Դ և Էրատո — մ. թ. ա. 2 – մ. թ. 1 թթ.
Թեման՝ «Մեզ ի՞նչ է տալու ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը»
2021 թվականի ապրիլի 24-ին լուրերով հայտարարեցին, որ ԱՄՆ 46-րդ նախագահը օգտագործել է Ցեղասպանություն եզրույթը: ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման ուղղությամբ երկար տարիներ աշխատել են Ամերիկայի հայկական սփյուռքի կառույցները:
1915 թվականի ապրիլի 24-ից սկսած՝ Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքային ղեկավարների ձերբակալությունից հետո, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ ուղարկվեցին մահվան՝ ոչնչացման ճանապարհով: Փրկվածներից շատերը ստիպված էին նոր տներ ու նոր կյանք փնտրել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում:
Կարծում եմ, հայ ժողովրդի համար կարևոր է Ցեղասպանության ճանաչումը, ճանաչման գործում մեծ դեր ունի սփյուռքահայությունը: Կարծում եմ, այն կտա բարոյական և հոգեբանական հանգստություն, կսփոփի վիշտը: Ընդունելով Ցեղասպանությունը, մենք մերժում ենք ապագա ցեղասպանությունները: Մենք պետք է այնպիսի դիվանագիտություն վարենք, որպեսզի օգուտ քաղենք:
100 տարի ճշմարտության համար պայքարելուց հետո հայ ժողովուրդը հասել է 1915 թվականի Ցեղասպանության հարցի ճանաչմանը: Զրկելով չքնաղ Մասիսից փորձեցին խոշտանգել, սպանել, և չհագեցան ու զավթեցին մեր հողը հարազատ… Բայց ճշմարտությունը թեկուզ 1 դար անց, պետք էր վերականգնվեր…Իսկ մեր լինելիությունն այլևս երբեք չի դրվի հարցականի տակ:
Առաջադրանք.
1. Նշե՛ք Եվրոպայում ռազմաքաղաքական երկու դաշինքների առաջացման պատճառները: Թվարկե՛ք մասնակից երկրներին:
Եվրոպայում հակասություններն աստիճանաբար խորանում էին մի կողմից՝ նորաստեղծ Գերմանական կայսրության, Իտալիայի և Ավստրո-Հունգարիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
Օ. Բիսմարկը 1879-1882 թթ. ստեղծեց հզոր ռազմաքաղաքական Եռյակ դաշինք՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի մասնակցությամբ:
Եռյակ դաշինքի ստեղծումից հետո Ռուստաստանի և Ֆրանսիայի համար պարզ դարձավ, որ Եվրոպայում իրենց գլխավոր հակառակորդը Գերմանական կայսրությունն է: Ուստի նրանց միջև ավելի վաղ սկված մերձեցումը 1891-1893 թթ. ավարտվեց ռազմաքաղաքական դաշինքի կնքմամբ:
2. Որո՞նք էին պատերազմների գլխավոր պատճառները նոր դարերում: Ըստ այդմ՝ ի՞նչ բնույթ էին ունենում պատերազմները: Բերե՛ք օրինակներ։
Նոր դարերում պատերազմների գլխավոր պատճառ դարձավ հումքի և սպառման շուկաների համար պետությունների տարածքային և գաղութային ընդարձակման միտումը: Մյուս պատճառն էր` ազգային պետությունների առաջացման անկասելի գործընթացը:
Պատերազմներին իրենց բնույթով եղել են արդարացի և անարդարացի: Արդարացի են այն պատերազմները, որոնք նպատակ ունեն ազգն ազատագրելու մեկ այլ ազգի տիրապետությունից: Ազատագրական պատերազմների գլխավոր գաղափարը ազգերի ինքնորոշման բնական իրավունքն էր: Անարդարացի են այն պատերազմները,որոնք նպատակ ունեն բռնությամբ յուրացնելու այլ ազգերի տարածքները:
3․ Ձեր կարծիքով՝ որո”նք են պատերազմների գլխավոր պատճառները այսօր՝ 21-րդ դարում /գրավոր-բլոգային աշխատանք/․
Կարծում եմ, պատերազմի գլխավոր պատճառն է զավթել տարածքներ:
Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները և համեմատեք դրանք ներկայիս ՀՀ իշխանության երեք ճյուղերի հետ:
Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական պետություն էր։ Երկրի բարձրագույն Օրենսդիր իշխանությունը գտնվում էր խորհրդարանի կամ Ազգային Ժողովի ձեռքին։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի գլուխ կանգնած էր Խորհրդարանի նախագահը։ Իր գոյության ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ունեցել է խորհրդարանի երեք նախագահ:
Հայաստանի Բարձրագույն Օրենսդիր մարմնի՝ Խորհրդարանի կողմից նշանակվում էին Հայաստանի գործադիր բարձրագույն մարմնի՝ ՀՀ կառավարության նախագահները՝ Վարչապետները, որոնց ներկայացրած կառավարության կազմերը՝ բաղկացած նախարարներից, որոնք նույնպես ընդունում էր խորհրդարանը: ՀՀ Կառավարությունները՝ ՀՀ վարչապետների գլխավորությամբ՝ հաշվետու էին ՀՀ Խորհրդարանին։
Որոշակի աշխատանք է կատարվել արդարադատության, դատական իշխանության համակարգի վերակառուցման ուղղությամբ։ Բարձրագույն դատական մարմիններն էին դատաստանական ատյանը՝ քաղաքացիական ու քրեական դեպարտամենտներով, և Սենատը, որը բաղկացած էր 2 վճռաբեկ դեպարտամենտներից՝ քաղաքացիական ու քրեական գործերը վերաքննելու համար։
Ներկայիս հետ նման է կառավարման ընթացքը: Այն ժամանակ էլ է եղել խորհրդարանական ներակայումս էլ: Այն ժամանակ էլ է ԱԺ-ն ընտրել վարչապետ հիմա էլ:
2. Ներկայացրե՛ք 1-ին հանրապետության կրթական համակարգը: Համեմատե՛ք այն ներկայիս ՀՀ կրթական համակարգի հետ /գրավոր—բլոգային աշխատանք/.
1918 թվականին հայերենն օրենքով ճանաչվեց պետական լեզու։ Ձևավորվեց պետական կրթական համակարգը։ Առաջին Հանրապետության ղեկավարները դիմեցին հայ մտավորականությանը՝ մասնակից լինելու կրթական համակարգի ձևավորմանը։ Շատ գործիչներ՝ Հ.Թումանյանը, Մ.Սարյանը, Հ.Աճառյանը և ուրիշներ արձագանքեցին և մասնակից դարձան կրթության համակարգի ձևավորմանը։ Գրեթե բոլոր գյուղերում սկսեցին գործել ծխական-տարրական դպրոցներ: Թերևս ամենակարևոր իրադարձությունը 1919 թվականին Երևանի պետական համալսարանի բացումն էր Ալեքսանդրապոլում։ Կրթության համար մեծ դեր խաղաց Նիկոլ Աղբալյանը:
Մեր պատմության հանձնարարությունն էր` 1920-ը հայոց պատմության մեջ: Զավթողական պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ էր։ 1920 թվի աշունն ողբերգական էր հայ ժողովրդի համար: 1920 թվականին հայ-թուրքական պատերազմը Մեծ եղեռնի պատմության որպես շարունակություն էր: 1920 թվի այլընտրանքային պատմությունը հենց նրա համար էլ պետք էր, որ նորից վերապրեինք եղածը: 1920-ի ամռանը խորհրդային կառավարությունը առանձին-առանձին բանակցեց Լևոն Շանթի գլխավորած հայկական և նրանց պատվիրակությունների հետ, աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը, ինչը հաջողություն չունեցավ: Պատերազմն ավարտվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով։
Թշնամու արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։
Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:
Սարդարապատի ճակատամարտը
Ճակատամարտն ավարտվել է թուրքական գերակշիռ ուժերի դեմ լիակատար հաղթանակով:
Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ-ին կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը:
Բաշ Ապարանի ճակատամարտը
Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:
Ղարաքիլիսայի ճակատամարտը
Հայկական զորքին օգնության են հասել Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Մարտերում աչքի են ընկել գնդապետներ Նիկոլայ Ղորղանյանի, Աթաբեկ բեյ Մամիկոնյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը, հերոսաբար զոհված շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները: Հայերը կրել են զգալի կորուստներ: Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան:
Պարապմունքի թեման՝
-ՀՀ անկախության հռչակագիրը՝ որպես պատմական փաստաթուղթ
Մեր պարապմունքի թեման է՝ ՀՀ անկախության հռչակագիրը՝ որպես պատմական փաստաթուղթ: Ուսումնասիրեցի մի քանի հոդված, ինչպես նաև ունկնդրեցի մի քանի հոլովակ թեմայի շրջանակներում: 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: ՀՀ Անկախության մասին հռչակագիրը բաղկացած է 12 կետից:
Խորհրդարանը 1991թ. սեպտեմբերի 21-ին որոշեց Հայաստանի տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը: Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է: Անձամբ կարդացել և հնչեցրել է ՀՀ անկախության հռչակագիրը՝ խորհրդանշելով Հայաստանի առաջին հանրապետության պետական գործիչ Արամ Մանուկյանի և անկախության վերածնունդը։
Առաջադրանք.
-Դաս-պարապմունքի արդյունքները լուսաբանել բլոգում /գրավոր-բլոգային աշխատանք/.
Ունեցանք քննարկում, որի շրջանակներում քննարկեցինք ընթերցելու մշակույթը: Քննարկումը տվեց նոր տեղեկատվություններ։ Պարապմունքը սկսեց պատմական հին ժամանակաշրջանում գիր իմացող մարդկանց մասին խոսելով։ Հետո էլ խոսվեց հին ժամանակներում ընթերցանության իրավունք ունեցող մարդկանց մասին և, թե որն էր պատճառը, որ ոչ բոլորն ունեին այդ հնարավորությունը: Իմացանք, հին ժամանակներում գիրք հրատարակելու բարդության մասին։ Դրանք բարդ էր հրատարակելը, քանի որ պատմագիրները հիմնականում գրում էին մագաղաթի վրա: Քննարկեցինք մի քանի գրքերի մասին, թե որոնք են ավելի շատ ընթերցվում, քննարկեցինք նաև հին գրքեր, որոնք ներկայումս այդքան էլ չեն ընթերցվում: Քննարկումից պարզ դարձավ, որ ներկայումս ավելի շատ են կարդում, մարդիկ ընթերցում են՝ հոդվածներ, նորություններ, արկածային, սիրո, գեղարվեստական գրքեր: Քննարկումը նոր տեղեկություններ տվեց գրերի և ընթերցանության մասին:
Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայոց ցեղասպանության հետևանքները:
Հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ պայքարում է իր նկատմամբ իրագործված ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար: Հայոց ցեղասպանության ընթացքում մարդկային կորուստները կազմեցին ավելի քան 1,5 միլիոն մարդ: Արևմտյան Հայաստանը հայաթափվեց: Եղեռնից փրկված արևմատահայերը սփռվեցին աշխարհով մեկ: Յուրացվեց հայության ստեղծած պատմամշակութային արժեքները: Թալանվեց հայ առաքելական եկեղեցուն պատկանող գույքը:
2. Ե՞րբ և ու՞մ կողմից է տրվել «ցեղասպանության» իրավական ձևակերպումը: Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են համարվում ցեղասպանություն:
Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: 1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին: Ցեղասպանությունը մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով:
3. Ներկայացրե՛ք և գնահատե՛ք «Նեմեսիս» ծրագիրն ու դրա արդյունքները:
«Նեմեսիս», գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք պարագլուխներին: Մեծ Բրիտանիան նույնպես կալանք սահմանեց Մալթա աքսորված մի քանի անձանց նկատմամբ։
Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործում էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը:
4. Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն և հետևանքներ կունենա Հայոց ցեղասպանության միջազգային, այդ թվում՝ Թուրքիայի կողմից ճանաչումը:
Կարծում եմ՝ հայերի համար լավ կլինի, եթե ճանաչվի Հայոց ցեղասպանությունն: Դրանով կվերադարձնեն մեր պապենական Հայաստանի տարածքները:
5. Ներկայացրե՛ք հայերի ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրներն ու միջազգային կառույցները /գրավոր-բլոգային աշխատանք/.
Ռուսաստան, Հունաստան, Կանադա, Իտալիա, Վատիկան, Բելգիա, Ֆրանսիա, Պարագվայ, Արգենտինա,Մեծ Բրիտանիա և այլ շատ երկրներ ընդունեցին ցեղասպանությունը:
Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից
Անհայրենիք դարձաձ մի ժողովրդի համար չկա ավելի բարձր և նվիրական նպատակ, քան իր հայրենիքի` իր հավիտենական սեփականության վերստացումը:
Արտաշեսյանների արքայատոհմը
Խորհրդային Հայաստանը
ուրգեն Մահարին ծնվել է 1903 թվականի օգոստոսի 1-ին նոր տոմարով՝
14 Արևմտյան ՀայաստանիՎան քաղաքում: Գ. Մահարին դեռ 8 տարեկան էր, երբ նրա քեռին իբր թե պատահական արձակված կրակոցից սպանում է հորը։ Նախնական կրթությունը ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» վարժարաններում։ 1915 թվականի Վանի հերոսամարտից հետո գաղթել է Արևելյան Հայաստան։ Գաղթի ճանապարհին պատանի Գուրգենի քեռին լքում է սեփական մորը, քրոջն ու քրոջ ընտանիքին՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին, ապա մահանում է Գուրգենի տատը։ Արևելյան Հայաստանում Մահարին մեծանում է Երևանի ու Դիլիջանի որբանոցներում և հետագայում սովորում Երևանի պետական համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետում[2]։ Մի քանի տարի անց նա գտնում է իր կորած մորն ու մյուս հարազատներին։1918 թվականից բանաստեղծություններ է տպագրել Աշխատանք, Վան–Տոսպև այլ թերթերում։ Գ. Մահարին որբանոցային կյանքի թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ 1935 թվականին Գ. Մահարին ամուսնացել է մի հայուհու հետ: 1936 թվականին ծնվել է նրանց որդին` Գրիգորը: Ցավոք, գրողին վիճակված չէր ընտանեկան երջանկություն: Նրա գրական գործունեությունն ընդհատվում է 1936թվականի oգոստոսի 9-ին, երբ անհիմն մեղադրանքով ստալինյան բռնաճնշումների արդյունքում նա դատապարտվել է 11 տարվա բանտարկության և հայտնվել հեռավոր Սիբիրի կալանավայրերում։ Առաջին բանտային աքսորից Գ. Մահարին վերադարձել է 1947 թվականին, երբ արդեն մահացել էր նրա մայրը, իսկ կինը հրաժարվել էր նրանից։ Բանտային աքսորից վերադառնալուց ուղիղ 444 օր հետո՝ 1949 թվականին, Գ. Մահարին կրկին աքսորվել է Սիբիրորպես անբարեհույս տարր, բայց այս անգամ իբրեւ ազատ աքսորյալ։ Այս անգամ նրան թույլատրվել է կարդալ ու գրել։ Աշխատել է որպես խոզապահ եւ միաժամանակ գրել է «Երիտասարդության սեմին» վիպակը։ Այս աքսորի ժամանակ էլ նա ծանոթացել է իր երկրորդ կնոջ՝ լիտվուհի Անտոնինա Պովիլայտիտեիհետ։ Նրանք ամուսնացել են 1952թվականին, ունեցել մեկ որդի` Գուրգեն կրտսերը, որը մահացել է պատանի հասակում և մեկ դուստր` Ռութա-Նազիկը, որը հիվանդությունից մահացել է մանուկ հասակում1954 թվականին Գ. Մահարին կնոջ և ուրիշ հայ գրողների հետ Վահրամ Ալազան, Վաղարշակ Նորենարդարացվել է և վերադարձել Երևան, որտեղ ապրել ու ստեղծագործել է մինչեւ մահըԱյդ տարիներին նա գրել է իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը (հրատարակվել է 1986 թ. Բեյրութում, այնուհետև՝ 1988 թ. Երևանում) և «Այրվող այգեստաններ» վեպը (1966 թ.)։ 1959 թվականինին լույս են տեսնում Մահարու «Հնձաններ» բանաստեղծությունների, 1962 թ.՝ «Լռության ձայնը» պատմվածքների ժողովածուները։ Մահարին գրել է նաև «Մարդը՝ մարդուն…», Կոմիտասին նվիրված «Երգ մահու և անմահության» թատերգությունները, «Չարենց նամե» (1968 թ.), «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին» (1971 թ.), «Վիլյամ Սարոյանի հետ» (1960), «Արծիվ Նաիրի» (1960), «Վարդան Աճեմյանի հետ» (1966), «Ակսելյան քանդակներ» դիմանկարանյին-հուշագրական գրքերը։ Նրա կյանքի վերջին տարիները խաղաղ չեն անցել: «Այրվող այգեստաններ» վեպի լույս տեսնելուց հետո Մահարին հակադրվում է վեպը կարդացած վանեցիներին, որոնք նրան մեղադրում էին Վանն ու վանեցիներին ծաղրելու մեջ: Նրան սուր քննադատության են ենթարկում նաև գրողները: Հոգեկան ծանր ապրումներն ու աքսորավայրերում քայքայած առողջությունը տեսնում են իրենց գործը: Մահարին ծանր հիվանդանում է և բուժման համար տեղափոխվում Լիտվայի Պալանգա առողջարանական քաղաք, որտեղ էլ նա կնքում է իր մահկանացուն 1969թվականի հուլիսի 17-ն, 66 տարեկան հասակում։
Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.Իսկ1878 թվականի փետրվարի 19-ին կնքված Սան–Ստեֆանոյիպայմանագրում արծարծվեց նաև XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական բովանդակությունը կազմող Հայկական հարցը։ Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևի ու Ա. Նելիդովի, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշայի ու Սահադուլլահ բեյի կողմից։ Արևմտահայ շատ գործիչներ՝ հոգևորականներ, հայոց Ազգային ժողովի երեսփոխաններ, այդ թվում ժողովի ատենապետ Ստեփան փաշա Ասլանյանը, Սաֆվեթ փաշայի խորհրդական, դիվանագետ Սարգիս Համամջյանը Հայկական հարցի լուծման ակնկալությամբ հանդիպումներ ունեցան Սան–Ստեֆանոյի ռուսական պատվիրակության ղեկավար կոմս Ն. Իգնատևի հետ։ Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները
- Բարձր դուռը պարտավորվում էր ԱրևմտյանՀայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիայինվերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)
- Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)
- Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)
- Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետիգավառները, Սևծովի առափնյա շրջանները՝ Բաթումնավահանգստով
- Օսմանյան կայսրության տիրապետության տակ էին շարունակում մնալ Էրզրումն ու Բասենը։
Խորհրդային Միության հերոս, Սովետական Միության հերոս՝ (ռուսերեն՝ Герой Советского Союза) կոչումը ԽՍՀՄ–ում գերազանցության բարձրագույնաստիճանն էր, կոչում, որ շնորհվում էր խորհրդային պետությանն ուհասարակությանը մատուցած անձնական կամ կոլեկտիվ այնպիսիծառայությունների համար, որոնք կապված են հերոսական սխրանք կատարելուհետ։ Սահմանվել է ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի (ԿԳԿ) 1934 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ՝ որպես պատվավոր կոչում։ ԽՍՀՄ ԳերագույնԽորհրդիՆախագահության 1939 թվականի օգոստոսի 1-ի հրամանագրովԽորհրդային Միության հերոսին հատկապես տարբերելու նպատակովսահմանվել է «Ոսկե աստղ» մեդալ։
Արցախի Շուշի քաղաքի ծնունդ Նելսոն Ստեփանյանը և 1941-1945 թթ. Խորհրդա–գերմանական պատերազմիավարտական փուլում խորհրդային 10 ռազմաճակատներից մեկի հրամանատար, հետագայում՝ Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ, Ուտիք նահանգի Չարդախլու գյուղի ծնունդ ՀովհաննեսԲաղրամյանը՝ երկու անգամ[1]:
Հայ–ադրբեջանական հարաբերությունները պատմական և քաղաքականպատճառներով այժմ գտնվում են լարված վիճակում։ Երկրների միջևպաշտոնական դիվանագիտական հարաբերություններ այժմ հաստատված չեն։Հարևան երկրների պաշտոնական հարաբերություններ ունեին 1918–1921 թվականներին, երբ կարճատև անկախություն ստացան Ռուսականկայսրությունից, որի արդյունքում ձևավորվեցին Հայաստանի ԴեմոկրատականՀանրապետությունը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Այդհարաբերությունները գոյություն ունեին սկսած 1917 թվականի Ռուսականհեղափոխությունից մինչև Անդրկովկասի գրավումը և օկուպացումը Ռուսականկայսրության ժառանգորդ Խորհրդային Միությանկողմից։ Հայաստանի ևԱդրբեջանի միջև տեղի ունեցած երկու պատերազմների արդյունքում՝ 1918–1921 թթ. և 1988-1994 թթ., երկկողմ հարաբերությունները, ավելի ճիշտ ասածհարաբերությունների բացակայությունը, վերջնականապես ձևավորվել ենԱրցախյան հակամարտության ընթացքում։ Այժմ երկրների միջև չկան որևէդիվանագիտական հարաբերություններ։
Սեպտեմբեր 10-15
Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում Իրանական բարձրավանդակն է: Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, լեռնաշխարհի հյուսիսում Մեծ Կովկասյան լեռնաշղթան է, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ Կուր-Արաքսյան դաշտավայրը, որը հատում է Կասպից ծովը, հյուսիսում Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները։ Հայկական լեռնաշխարհը զբաղեցնում է 400² կմ։ Հայկական լեռնաշխարհը շրջապատից առանձնացած է բարձր լինելու պատճառով և կոչվում է լեռնային կղզի: Միջին բարձրությունը՝ 1700 մետր է։ Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լեռներն են, մեծ Մասիսը 5165 մետր, Սաբալանը 4811 մետր, Ջիլոն 4135 մետր, Արագածը 4090 մետր, և Սիփան լեռը 4058 մետր։ Հայկական լեռնաշխարհի հինգ ամենամեծ գետերն են Եփրատը, Տիգրիսը, Կուրը, Արաքսը, ճորոխը և երասխը։ Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լճերն են Սևանա լիճը, Վանա լիճը, Ուրմիո լիճը և Չլդըր լիճը։ Մեծ Հայքի 15 նահանգներն են Բարձր Հայքը, Ծոփքը, Աղձնիքը, Տուրուբերանը, Կորճայքը, Մոկքը, Պարսկահայքը, Վասպուրականը, Սյունիքը, Արցախը, Փայտակարանը, Ուտիքը, Գուգարքը, Տարքը և Այրարատը։