Thursday, May 20, 2021

Փոշոտումը Ստեփանավանում

 ՓՈՇՈՏՄԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Տարվա այս ժամանակահատվածում տեղի է ունենում եղևնիների և սոճիների փոշոտում։ Իսկ Ստեփանավանը Հայաստանի ամենահարմար հանգստի գոտին է, որտեղ կարելի է վայելել փոշոտման սեզոնի ողջ հմայքն ու որ ավելի կարևոր է հոգ տանել առողջության մասին:
Տարվա մեջ միայն մի կարճ ժամանակաշրջան` մայիս-հունիս ամիսներին սոճիների փոշոտման ընթացքում սոճու անտառներում արտադրվում են ֆիտոնցիդ նյութեր, որոնք չափազանց կազդուրիչ են շնչառական ուղիների հիվանդություններով տառապող մարդկանց համար։ Մանկահասակ երեխաների համար հատկապես անփոխարինելի են սոճիների արտազատած նյութերը, որոնք ունենալով արտահայտված հակաբորբոքային և հակավիրուսային ազդեցություն, շնչառական ուղիներով անցնում են թոքեր և մանրէազերծում դրանք։ Բացի շնչառական համակարգի վրա ունեցած հզոր ազդեցությունից, սոճիների ծաղկափոշին նպաստում է մարդկանց օրգանիզմում «Տեստոստերոն» հորմոնի ավելացմանը: