Thursday, April 23, 2020

Էկոլոգիա

Հողեևի քիմիական աղտոտումը

Հողերի աղտոտումը արտադրական թափոններով: Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Դրա աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:
Հողի աղտոտման աղբյուրներն են նաև մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները տարածվում են հսկայական տարածությունների վրա և նկատվում են երկրագնդի ամենահեռավոր վայրերում: Ընդ որում հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի, քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ, ինչը 20 – 50%-ով իջեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը:
Հողերի աղտոտումը ռադիոակտիվ նյութերով: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած առաջացավ ռադիոակտիվ տարրերով հողի աղտոտման իրական վտանգ: Ռադիոակտիվ նյութերը կարող են թափանցել հող և կուտակվել այնտեղ ատոմային պայթյուններից հետո տեղումների արդյունքում: Տեղ-տեղ հողը կարող է աղտոտվել ատոմային էլեկտրակայանների և այլ ձեռնարկությունների թափոնների ռադիոակտիվ տարրերով:
Հողի աղտոտումը պեստիցիդներով: Պեստիցիդները քիմիական միացությունների խումբ են, որոնք կիրառվում են մարդու համար անցանկալի օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու նպատակով: Այս քիմիկատներից ոչ մեկ օժտված չէ բացարձակ ընտրողականությամբ այն օրգանիզմի նկատմամբ, որի դեմ կիրառվում է: Այդ բոլոր միացությունները օտար են բոլոր օրգանիզմների և, ընդհանրապես, կենսոլորտի համար:
Ժամականակակից գյուղատնտեսությունը չի կարող չկիրառել պեստիցիդներ, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է առաջանում: Հետևաբար, պեստիցիդներն անհրաժեշտ է կիրառել մեծ զգուշությամբ և պետք է կարողանալ կանխագուշակել կենդանի օրգանիզմների, էկոլոգիական համակարգերի և մարդու վրա դրանց ունեցած բացասական ազդեցության հնարավոր էկոլոգիական հետևանքները:
Պարարտանյութերի օգտագործումը: Աշխարհում ներկայումս տարեկան կտրվածքով արտադրվում է շուրջ 200 մլն տ հանքային պարարտանյութ, կամ 1 շնչին մոտավորապես 40 կգ: Սակայն այդ պարարտանյութերի կիրառումից սպասվող ցանկալի արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է ավելացնել մինչև 500 մլն տ, ինչը կկազմի մոտ 90 կգ 1 շնչին մեկ տարվա ընթացքում:
Հանքային պարարտանյութերով հողի պարարտացումը ինտենսիվ հողագործության անխուսափելի հետևանք է: Առանց պարարտանյութերի գյուղատնտեսական արտադրանքը խիստ կնվազի, ինչն անխուսափելիորեն կբերի ծանր սոցիալական հետևանքների: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել և այն էկոլոգիական հետևանքները, որոնք ծագում են հանքային պարարտանյութերի կիրառման ժամանակ:
Հանքային պարարտանյութերի օգտագործման կաննոների խախտման դեպքում մեծանում է հողի թթվայնությունը, փոխվում է հողային օրգանիզմների տեսակային կազմը, խախտվում է նյութերի շրջապտույտը, քայքայվում է հողի կառուցվածքը: Արդյունքում հողի բերրիությունը ընկնում է: Պարարտանյութերը բացասաբար են ազդում ոչ միայն հողի, այլև մթնոլորտի և ջրային էկոհամակարգերի վրա:

Մարդու և կենդանիների առողջության վրա բացասաբար են ազդում պարարտանյութերի բոլոր խմբերը, մասնավորապես քլոր պարունակող և ֆոսֆորական պարարտանյութերը: 



Կոտրվող Ողնաշար
Ֆիմը Հայաստանի պոչամբարների մասին էր։ Այնտեղ ցուցադրվում էր պոչամբարներից առաջացող խնդիրները որոնք ազդում են մարդկանց առողջության վրա և մարդիկ ապրում են նման պայմաններում։ Ֆիլմում նկարահանվող մարդիկ պատմում էին, որ անգամ հոտն է անտանելի և հնարավոր չէ այդտեղ շնչել։ Այդտեղի խողովակներից լցված թունավոր նյութերը հավաքվում մեկ վայրում, այդպես կուտակվում են և առաջանում է պոչամբար։ Այդ գյուղի բնակիչները այդ պոչամբարի չորացված մասերում աճեցնում են բանջարեղեններ և սնվում են այդտեղի բնակիչները։ Այդ պատճառով էլ հիվանդություններ են առաջանում, որոնք հետագայում վերածվում են մեծ խնդիրների։


Նախագծային աշխատանք

Ի՞նչ է ցիանիդը, վտանգները,առաջացնող հիվանդությունները

Ցիանիդ, բարձր տոքսիկությամբ քիմիական միացություն, որը բաղկացած է ածխածնի, ազոտի և ջրածնի կամ այլ տարրի մեկական ատոմից: Ցիանիդը կիրառվում է հանքարդյունաբերության մեջ: Նատրիումի ցիանիդ՝ թունավոր նյութ, որը մարդու օրգանիզմ ներթափանցելու դեպքում կարող է ունենալ մահացու ազդեցություն: Ուշադրություն. Մարդ ում օրգանիզմ առնվազն 0,3 գրամ ցիանիդ է ներթափանցել կարող է ողջ մնալ լավագույնը 2-4 ժամ, իսկ թոքերի մեջ շնչառության միջոցով անցնելու դեպքում, ցիանիդը առաջացնում է գրեթե վայրկյանական մահ` առավելագույնը մեկ րոպեի ընթացքում: Ոսկու հանման նման եղանակը ունի մեծ ռիսկեր, որոնք շատ դեպքերում դառնում են անվերահսկելի: Եթե ենթադրվում է ցիանիդով թունավորում, մարդուն անհրաժեշտ է շտապ դուրս բերել տվյալ վայրից և թունազերծել։ Բուժումը ներառում է ապաքինող խնամք և 100 %-անոց թթվածին։ Հիդրօքսոկոբալամինը, որպես առաջին գծի միջոց և հակաթույն, ցուցաբերում է արդյունավետություն։ Նատրիումի թիոսուլֆատը նույնպես կարող է կիրառվել։

«Լիդիան» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը ասել է.

«Ինչ վերաբերում է ցիանիդին, նշեմ, որ ողջ աշխարհում այն օգտագործվում է հանքարդյունաբերության մեջ: Ամուլսարը չի լինելու առաջին հանքավայրն աշխարհում, որտեղ ցիանիդ է օգտագործում, և Ամուլսարն անգամ Հայաստանում առաջին հանքավայրը չի լինելու, որտեղ ցիանիդ է օգտագործվում, որովհետև այն Հայաստանի հանքարդյունաբերության մեջ արդեն օգտագործվում է: Աղբյուրը՝ ցիանիդը…

Նկարագրել « Lidian» ընկերության  գործունեությունը Հայաստանում և հարևան երկրներում

« Lidian» ընկերությունը փորձել է ոսկու հանք շահագործել հարևան Վրաստանում, (Թուրքիայում և Կոսովոյում), սակայն գործունեությունը ակտիվ փուլ չի տեղափոխվել:  Նաև ասում են, որ « Lidian» -ը Թուրքիայում հանքարդյունաբերական ծրագիր չի ունեցել, իսկ Կոսովոյում և Վրաստանում իրականացրել են երկրաբանահետախուզական աշխատանքներ: Կոսովոյի ծրագիրը վաճառվել է այնտեղ աշխատող այլ ընկերության, իսկ Վրաստանում ծրագիրը գտնվել է որոնողահետախուզական ուսումնասիրությունների նախնական փուլում, ըստ 2018 թվականի տվյալների: Հայաստանում նրանց հաջողվում է ստանալ Ամուլսարի հանքավայրի շահագործման բոլոր թույլտվությունները:

  Գրել օրենքի այն կետերը, որոնք խախտվել են կամ շրջանցել Ամուլսարի հանքի շահագործմանը թույլտվություն տալու համար

Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը 2006 թվականին ընդունել են որոշում ըստ որի՝ արգելվում է մեկ տոննայում 10 գրամից ավել թույլ թթվային ցիանիդի պարունակությունում ունեցող թափոնների տեղադրումը շրջակա միջավայր:

3. Ձեր քաղաքացիական հայացքը խնդրին, բնապահպանական տեսակետը

Որոշ չափով գիտակցում եմ  այն ռիսկերը, որոնք կարող են առաջ գալ հանքի շահագործման պատճառով: Բայց կարծում եմ, եթե հանքը որոշվի շահագործվել այն կշահագործվի, և մեր դեմ կամ կողմ լինելը հաշվի չի առնվի: Ամուլսարի վրա արդեն իսկ արվել և արվում են բազում աշխատանքներ: Ասում են, որ Ամուլսարից նախնական հաշվարկներով դուրս է գալու 3 մլրդ դոլլարին համարժեք ոսկի, (որը իր չափսերով գերազանցում է ֆուտբոլային գնդակին): Հանքի շահագործումը վնասում է ոչ միայն Ջերմուկի ջրերին ու քաղաքի տուրիզմին, հարվածի տակ կընկնի նաև մեր ընդերքը:

4. Նախկին և ներկա իշխանությունների դիրքորոշումները, մոտեցումներն ու քայլերը

Ամուլսարը արդեն իսկ սար չէ, այն վաղուց կորցրել է իր առաջնային տեսքը: Նախկին իշխանությունների օրոք կոռուպցիոն ռիսկերը շատ մեծ էին: Բացի այդ նրանց ժամանակ գործում էին մութ սխեմաներ, որի պատճառով հանքի շահագործմանը միանշանակ կողմ էին: Նոր իշխանությունների գալուն պես՝ հեղափոխության շնորհիվ, վարչապետը հայտարարեց, որ կկատարվի յուրաքանյուր տեսակի հետազոտություն ու կանցկացվի քննություն, այդ մութ գործերը պարզելու նպատակով: Կհաշվարկվեն բոլոր ռիսկերի բալանսները: Եթե հանքի շահագործման պատճառով վնասները ավելին լինեն քան օգուտը, աշխատանքները միանշանակ կկասեցվեն:

Ամուլսար. նոր ձեռագիր Բացահանքից դուրս է գալիս երկու տեսակի ապար՝ արդյունահանվող մետաղ պարունակող հանքաքար և դատարկ ապար: Հանքաքարը մանրացվելուց հետո փոխակիրով տեղափոխվում է կույտային տարալվացման հարթակ, որտեղ կորզվում է ոսկին: Հանքաքարի վրա կաթիլային համակարգով ավելացվում է ցիանիդի նոսր լուծույթը, այնուհետև ոսկով հարուստ հեղուկը լցվում է հատուկ ավազան, որտեղից մղվում է ոսկու կորզման գործարան: Ոսկին և արծաթը կորզվելուց հետո հեղուկին ավելացվում է ցիանիդ, քանի-որ արտադրական պրոցեսում անընդհատ ավելացվում է նոր հանքաքար: Արտաքին միջավայր հեղուկ չի գնում, լուծույթն ամբողջությամբ նորից մղվում է արտադրական պրոցես: Կույտային տարալվացման հարթակը ունի պաշտպանիչ մի քանի շերտ՝ արտահոսը կանխելու համար: Այսպիսով սա լիովին փակ ցիկլ է, որի ընթացքում արդյունաբերական նյութը անընդհատ պտտվում է համակարգի մեջ: Հանքի փակումից հետո մի քանի ամիս շարունակ նույն համակարգով ավելացվում է միայն ջուր, առանց ցիանիդի, մինչև կույտը լիովին մաքրվի ցիանիդից: Այնուհետև կույտը ծածկվում է կավաշերտով, հողաշերտով և կանաչապատվում է:





Տուն ֆիլմի վերլուծություն
Մոլորակի էկոլոգիական խնդիրները առաջանում են զարգացած լինելուց։ Հարյուրավոր տարիներ առաջ խնդիրները շատ չէին։ Իսկ հիմա երբ բոլոր քաղաքներում ստեղծվում են շատ գործարաններ, դրանք վնասում են մեր բնությունը։ Նաև մեքենաներից դուրս եկող ծուխը աղտոտում է օդը։

Կղզի վերլուծություն



Մոլորակի էկոլոգիական խնդիրները առաջանում են զարգացած լինելուց։ Հարյուրավոր տարիներ առաջ խնդիրները շատ չէին։ Իսկ հիմա երբ բոլոր քաղաքներում ստեղծվում են շատ գործարաններ, դրանք վնասում են մեր բնությունը։ Նաև մեքենաներից դուրս եկող ծուխը աղտոտում է օդը։
Ֆիլմում ցուցադրվում է համամոլորակային խնդիրների մեծ մասը։ Այնտեղ նշվում էին գործարաններից դուրս եկող աղբի հասցրած վնասները և այլն։ Շատ մարդիկ անտառներ էին ոչնչացնում և կառուցում նրանց համար շահավետ կառույցներ, որոնցից կարող են շատ եկամուտ ստանալ չգիտակցելով, որ դա ազդում է նաև նրանց վրա։
Ֆիլմը հաղորդում էր բացասական և դրական լիցքեր, որենք մենք կարող ենք օգտագործել ի օգուտ և բարորություն մեր երկրի։ Ես մտածում եմ , որ կարելի չպետքական դաշտերում տեղադրել արևային մարտկոցներ որոնցից կարելի էներգիա ստանալ։

No comments:

Post a Comment